Տնտեսություն
Ռուբլին շարունակում է պահպանել հակառեկորդային արժեքը
Վրաստանի ազգային բանկի կողմից հունիսի 20-ին, ժամը 17:00-ին սահմանված նոր փորխարժեքի համաձայն, լարին արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ։ Սա նշանակում է, որ ռուբլին, դոլարը և եվրոն թանկացել են։

Այսօր ռուսական 100 ռուբլին արժե 5.2679 լարի։ Դոլարի փոխարժեքը կազմում է 2.9340 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 3.0913 լարի։

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 21-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 291 լարիով, գնվում՝ 293 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 47 լարիով, գնվում՝ 49 լարիով
100 եվրոն վաճառվում է 306 լարիով, գնվում՝ 312 լարիով

Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և բարձրանում էր, հասնելով 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։ Մայիսի 25-ին Վրաստանում 100 ռուբլու գինը հատել էր 5 լարիի սահմանը, ինչը ռեկորդային էր:
Հունիսին ռուբլու փոխարժեքը տատանվում էր 43-48 լարիի սահմաններում: Սակայն հունիսի 10-ին ռուբլին նոր հակառեկորդ էր սահմանել, հասնելով 5.2316 լարիի:

Վրաստանի ազգային բանկը նոր արժույթը կհրապարակի այսօր, ժամը 17:00-ին:
| Print |