Տնտեսություն
Ռուբլին զգալի բարձրանում է

 

Լարին շարունակում է արժեզրկվել ռուբլու նկատմամբ: Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ հունիսի 22-ի դրությամբ 100 ռուբլին արժե 5.3519 լարի։ Նման ռեկորդային արժեք ռուբլին դեռ չի ունեցել: 1000 ռուբլին այսօր հատեց 53 լարիի շեմը։ Դեռ երեկ՝ հունիսի 21-ին արժեր 5.2679 լարի։

Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն դոլարի փոխարժեքը նվազել է և կազմում է 2.9277 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 3.0925 լարի։

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 22-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 291 լարիով, գնվում՝ 293 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 48 լարիով, գնվում՝ 50 լարիով
100 եվրոն վաճառվում է 305 լարիով, գնվում՝ 310 լարիով

 

| Print |