Տնտեսություն
Վրաստանում ալյուրը կթանկանա
Առաջիկա օրերին Վրաստանում ալյուրը կթանկանա ևս 2-3 լարիով,- այս մասին հայտնում է «Բարաքա» ալյուր արտարող գործարանի տնօրենը: Լադո Բիձինաշվիլիի խոսքով, ալյուրի թանկացման հիմնական պատճառներից մեկը շուկայական անկայուն միջավայրն է և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը։

Բիձինաշվիլին նշել է, որ ալյուրի գինը կարգավորելու համար կարևոր է վերականգնել տեղական արտադրությունն ու ցորենի ներմուծումը։

Վրաստանուն հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը կարգելվի ցորենի և գարու արտահանումը։
| Print |