Տնտեսություն
Ռուսաստանից Վրաստան ալյուրի ներմուծումն աճել է 12 անգամ
Վրաստանում ալյուրի ներմուծումը շարունակում է աճել։ Աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլեւ նախորդ տարվա համեմատ։
Հիմնական ներկրողը Ռուսաստանն է։ Ընդհանուր առմամբ, երկիրը գնել է 119 376 տոննա ալյուր՝ 45,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Դրանից Վրաստանը 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից գնել է 44,431 հազար ԱՄՆ դոլարի 118,110 տոննա ալյուր։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում 12008 տոննա ցորենի և տարեկան ալյուր՝ 3,459 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ինչ վերաբերում է ներմուծող մյուս երկրներին, ապա 8 ամիսների վիճակագրությունն ունի հետևյալ տեսքը.
- Թուրքիա- 499.35 հազար ԱՄՆ դոլար 723 տոննա
- Ղազախստան- 92.22 հազար ԱՄՆ դոլար 248 տոննա
- Իտալիա- 106.21 հազար ԱՄՆ դոլար 101.5 տոննա
- Ուկրաինա-39.7 հազար ԱՄՆ դոլար 87.3 տոննա
- Լիետուվա- 39.5 հազար ԱՄՆ դոլար 57.5 տոննա
- Ավստրիա- 32.7 հազար ԱՄՆ դոլար 40.5 տոննա
- Ֆրանսիա- 10.2 հազար ԱՄՆ դոլար 8 տոննա
Նշենք, որ միաժամանակ ավելանում է նաեւ ցորենի ներմուծումը։ Տեղեկացնենք, որ 2022 թվականին ալյուրի ներկրման մեծ աճ է առաջացրել Ռուսաստանի կողմից ցորենի վրա սահմանած մաքսային հարկը։
Տարածեք :