Տնտեսություն
Ինչ արժեն այսօր դոլարն ու եվրոն՝ նոր փոխարժեքը
Վրաստանի Ազգային բանկը սահմանել է նոր պաշտոնական փոխարժեքը, ըստ որի, դոլարն ու ռուբլին արժևորվել են, եվորն՝ արժեզրկվել: 

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ երեկ կայացած առևտրի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8385 լարի։ Երեկ գործող փոխարժեքը կազմում էր 2,8344 լարի։ Ըստ այդմ՝ դոլարի փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0041 լարի։

100 ռուբլու արժեքը նույնպես փոխվել է և այսօր արժե 4,8675 լարի, փոփոխությունն ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0,0013 լարի:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա փոխարժեքը կազմում է 2,7349 լարի։ Մինչդեռ երեկ ընթացիկ փոխարժեքը 2,7352 լարի էր։

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 281 լարիով, գնվում՝ 283 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45,5 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 268 լարիով, գնվում՝ 271 լարիով


Այսօր ուժի մեջ են մտել սեպտեմբերի 27-ի առուվաճառքի արդյունքում ձեռք բերված փոխարժեքները։
| Print |
თეგები: Դոլար / եվրո / Լարի /