Ոսկու արժեքն իջնում է
Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան իջնում է՝ ամերիկյան պետական պարտքի եկամտաբերության բարձրացման ֆոնին, բայց փորձում է մնալ մեկ տրոյական ունցիան 1 700 դոլարից բարձր, սա այն նիշն է, որը հաղթահարվել էր նախօրեին գնանշումների խիստ բարձրացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 4,25 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 711,75 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,37 տոկոսով՝ մեկ ունցիան 21,422 դոլար։
Մեկ օր առաջ ոսկու գինը բարձրացել էր 2 տոկոսով եւ գերազանցել մեկ ունցիան 1 700 դոլարը (առաջին անգամ մոտ մեկ ամսվա ընթացքում)։