Տնտեսություն
Կարտոֆիլի գները կայունացել են. որքա՞ն արժե ապրանքը շուկայում
Վրաստանում կարտոֆիլի գները կայունացել են,- այս մասին նշված է EastFruit-ի վերլուծաբանների շուկայի մոնիտորինգի հերթական զեկույցում։ Ապրանքների գները բարձրացան սեպտեմբերին, երբ երկար երաշտներից հետո պարզ էր, որ Սամցխե-Ջավախեթիում մեծ բերք չի լինի։ Ի վերջո, շուկան կայունացավ ներմուծման միջոցով։

Արդեն մի քանի շաբաթ է՝ կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժե միջինը 1,80 լարի։ Ըստ վերլուծաբանների՝ գների աճը կասեցվել է ներմուծման շնորհիվ։

2022 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալը կազմել է 2,2 հազար տոննա, ինչը առավելագույնն է վերջին 5 տարվա ընթացքում։ Հիմնական ներմուծող երկրներն են Ռուսաստանը և Բելառուսը։

Չնայած այն հանգամանքին, որ կարտոֆիլն այլեւս չի թանկանում, այնուամենայնիվ գինը կանգուն է վերին շեմին։ Օրինակ՝ անցած տարվա այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը 1,10 լարի էր, իսկ այս տարի այս գինը 63 տոկոսով բարձր է։

Ինչ վերաբերում է ընդհանուր ներմուծմանը, ապա վիճակագրության ազգային գործակալության  տվյալներով, 11 ամսում Վրաստանը ներմուծել է 5489 տոննա (2547 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ։

Ինչ վերաբերում է թոփ-5 երկրներին, որտեղից այս տարի ձեռք ենք բերել ամենամեծ ծավալով կարտոֆիլ, ապա ցանկը հետևյալն է.
  • Գերմանիա- 1180.8 տոննա (1 063 մլն ԱՄՆ դոլար)
  • Թուրքիա - 1054.8 տոննա (230.3 հազար ԱՄՆ դոլար)
  • Ռուսաստան - 719.2 տոննա (185.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Բելառուս- 703.6 տոննա (192.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Ադրբեջան- 527.6 տոննա (300 հազար ԱՄՆ դոլար)
| Print |
თეგები: գին / թանկ / կարտոֆիլ /