Տնտեսություն
Ո՞ր ապրանքներն են էժանացել Վրաստանում
Դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,3 տոկոս: Վիճակագրության ծառայությունում հրապարակած զեկույցի համաձայն՝ դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 9,8 տոկոս։ Ինչպես պարզ է դառնում Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունից, տարեկան կտրվածքով գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։ Խմբում գներն աճել են 16,3 տոկոսով, ինչը, ըստ վիճակագրության ծառայության արտացոլել է տարեկան գնաճը 5,41 տոկոսային կետով։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, պարենային 85 ապրանքներից էժանացել է միայն 6-ը: Սրանք են.

Կաղամբ՝ 45,9 տոկոսով,
սալոր՝ 26,6 տոկոսով,
սխտոր՝ 10,5 տոկոսով,
սմբուկ՝ 9,9 տոկոսով,
արևածաղկի ձեթ՝ 6,6 տոկոսով,
կիվի՝ 1,9 տոկոսով։

Ամենաշատը թանկացել է բանջարեղենն ու այգեգործական բանջարեղենը

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 9,8 տոկոս:

| Print |