Տնտեսություն
Վրաստան են փորձել ներմուծել 451,89 գրամ ոսկի. Եկամուտների ծառայություն
«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտում: Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի մանրազնին զննման արդյունքում հայտնաբերել են 43460,34 լարիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 451,89 գրամ)։

Օտարերկրյա օրինախախտ քաղաքացիների գործի նյութերը հանձնվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար, իսկ Վրաստանի օրինախախտ քաղաքացին՝ 168 հոդվածի առաջին մասի համաձայն, ենթարկվել է դրամական տուգանքի, որի չափը կազմում է 7573,59 լարիի
»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։
| Print |