Տնտեսություն
Աճում է վրացական նավթի և նավթամթերքի արտահանումը
Աճում է Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի 10 ամսում երկրից դուրս է հանվել 15,542 մլն ԱՄՆ դոլարի տեղական նավթ և նավթամթերք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 10,831 մլն դոլար, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլար:

Բացի այդ, այս տարի ամենաշատ վրացական նավթն ու նավթամթերքը բաժին է ընկել Հունաստանին, Շվեյցարիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։

Ավելի կոնկրետ՝
  • Հունաստան՝ 6,986 մլն ԱՄՆ դոլար
  • Շվեյցարիա՝ 4,117 մլն ԱՄՆ դոլար
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2,545 մլն ԱՄՆ դոլար
  • Հայաստան՝ 913,6 հազար ԱՄՆ դոլար
  • Թուրքիա՝ 200,7 հազար ԱՄՆ դոլար
  • Ուզբեկստան՝ 196,4 հազար ԱՄՆ դոլար
  • Ուկրաինա՝ 178,3 հազար ԱՄՆ դոլար
  • Ադրբեջան՝ 158,9 հազար ԱՄՆ դոլար
  • Լիբիա՝ 76,9 հազար ԱՄՆ դոլար
Բացի այդ, փոքր քանակությամբ արտահանվել է Եմեն, Լիտվա, Իրաք, Լեհաստան, Ղազախստան, Նիդեռլանդներ, Լիբանան, Սերբիա և Չեխիա:
| Print |