Տնտեսություն
«Ոսկու պահանջարկի բում չկա. մարդիկ բողոքում են գործազրկությունից»
«Ոսկու պահանջարկի բում չկա»,- այս մասին խոսում է ոսկեղենի սրահի տնօրեն Նանա Սոնգուլիան։

Նրա պարզաբանմամբ՝ ոսկու վաճառքը կայուն է, թեև ավելի շատ բողոքում են «գործազրկությունից»։

«Ոսկու պահանջարկի բում, իհարկե, չկա, քանի որ գները տատանվում են։ Այդ ամենը կապված է դոլարի փոխարժեքի և համաշխարհային գնի հետ: Վաճառքի տեմպերը կայուն են, բայց մարդիկ ավելի շատ դժգոհում են գործազրկությունից»,- ասաց Նանա Սոնգուլիան։

Տեղեկության համար՝ 2024 թվականի հունվարին Վրաստանն արտահանել է 7,079 մլն ԱՄՆ դոլարի ոսկի։ Նշված ժամանակահատվածում ոսկու 1 գրամի արտահանման գինը կազմել է 34 դոլար։ Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարին ոսկի արտահանվել է Շվեյցարիա, Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2024 թվականի հունվարին Վրաստան չի ներմուծվել չմշակված կամ կիսամշակված ոսկի։
| Print |