Տնտեսություն
Կթարմացվեն կենսաթոշակառուների վարկերի պայմանները. ի՞նչ է փոխվելու
Այսօրվանից՝ մարտի 15-ից, պայմանները կթարմացվեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը տրված կենսաթոշակային ապահովման վարկերից և օվերդրաֆտից օգտվող հաճախորդների համար։

«Լիբերթի Բանկի» որոշմամբ՝ կենսաթոշակային երաշխավորությամբ վարկերի տոկոսադրույքը կնվազի բոլոր նրանց համար, ովքեր չեն օգտվել 2023 թվականին սահմանված նորացված պայմաններից։ Ըստ այդմ՝ փոփոխությունը կազդի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը տրված կենսաթոշակային վարկերի և օվերդրաֆտների վրա։

Այս փոփոխության արդյունքում մինչև 150.000 թոշակառուների վարկի գործող պայմանները կճշգրտվեն, իսկ տոկոսադրույքը կհավասարվի նորացված պայմաններով տրված վարկերի տոկոսին:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու կենսաթոշակային վարկերում.

Կենսաթոշակային վարկի դեպքում վարկի պայմանագրի ավարտի ժամկետը կմնա անփոփոխ: Ամեն ամիս վճարվելիք գումարը կկրճատվի տոկոսների ճշգրտմամբ։
| Print |