Տնտեսություն
Ոսկին ու արծաթը թանկանում են
Միջազգային բորսայում ոսկու գինը բարձրացել է ռեկորդային մակարդակի։ Այսօր մետաղի մեկ ունցիայի գինը հասել է 2275 դոլարի, ինչը մեկ տարում աճել է 12,5 տոկոսով և ներկայացնում է ոսկու պատմության մեջ գրանցված ամենաբարձր նշագիծը։

Ոսկու հետ մեկտեղ կտրուկ աճել է նաև արծաթի գինը և մեկ ամսում դրա աճի տեմպերը գերազանցում են 10%-ը։

Ոսկու գինը միջազգային բորսայում որոշվում է առաջարկով և պահանջարկով։ Հիմնականում ոսկի են գնում կենտրոնական բանկերը, մասնավոր ներդրողները և ոսկերիչները։ Ներդրողների պահանջարկն ուղղակիորեն կախված է տնտեսական իրավիճակից, իսկ ոսկերիչների պահվածքը կապված է թանկարժեք զարդերի շուկայում տիրող իրավիճակի հետ։

Պետք է հաշվի առնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի գործոնը։ Ինչպես գիտեք, հակադարձ կապ կա ոսկու և ԱՄՆ դոլարի միջև։ Դոլարի ամրապնդումը հանգեցնում է ոսկու արժեզրկմանը, իսկ արժույթի արժեզրկումը նպաստում է թանկարժեք ոսկու գնի բարձրացմանը։ Դոլարի հզորության վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, դրամավարկային քաղաքականությունը, արտարժույթի ներհոսքերը, առևտրային հաշվեկշիռը և տնտեսական աճը։ Ամենակարեւորը, իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որի նվազեցումը դրական ազդեցություն կունենա ոսկու վրա։

Ներկայումս ոսկու գինը որոշվում է FED-ի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացման ակնկալիքներով։
| Print |
თეგები: ვერცხლი / ოქრო /