Տնտեսություն
Ինչու՞ է աճել մեքենաների միջին արժեքը
Ավտոներմուծողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսի Նոնիաձեի խոսքով՝ ավտոմեքենաների գինը բարձրացել է։

«2023 թվականին մենք վերադարձանք մինչհամաճարակային ցուցանիշին և վաճառեցինք 600 միավոր ավելի, այսինքն՝ 107600 մեքենա։

Ինչ վերաբերում է նույն ժամանակահատվածում ներմուծմանը, ապա տարբերությունը կազմում է մոտ 60 հազար միավորով ավելի ավտոմեքենա, ինչը շուկայի համար գերառաջարկ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներքին պահանջարկը փոքր-ինչ աճել է։ Սա խցանեց շուկան։ Այստեղ հիմնականում խոսում եմ օգտագործված մեքենաների մասին»:

Նրա խոսքով, չնայած մեքենաների ավելցուկին, գինը չի նվազում:

«Եթե նախորդ տարիներին միջին գինը 9000 դոլար էր, ապա հիմա 19000 դոլար է։ Դրա համար պատճառներ կան, և դրանցից հիմնականներից մեկն ինքնարժեքի բարձրացումն է»,- ասել է Ալեքսի Նոնիաձեն։

2023 թվականին Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը գերազանցել է 2,126 միլիարդ դոլարը, իսկ 2019 թվականին այն գերազանցել է 723,8 միլիոն դոլարը։ Քանակական առումով 2019-ին երկրից դուրս է հանվել 107265 մեքենա, իսկ 2023-ին՝ 107898 միավոր։
| Print |