Լուրեր
Բողոքի ակցիայի ժամանակ տուժածների մասին տեղեկություն է տարածվում
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 1-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տուժած ութ քաղաքացիներ հոսպիտալացվել են, նրանցից մեկը դուրս է գրվել կլինիկայից։

Գերատեսչության տվյալներով՝ բուժհաստատություն հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը բավարար է։

«Շտապ օգնության խմբերը նրանց տեղափոխել են տարբեր բուժհաստատություններ։ Տուժածներն ունեն տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վերքեր, ինչպես նաև թունավորում և շնչառական բարդություններ։ Այս փուլում բուժհաստատություն հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը բավարար է։ Նրանք ստանում են համապատասխան բուժում և գտնվում են հսկողության տակ»,- հայտնել են նախարարությունից։

Բացի այդ, Առողջապահության նախարարության տվյալներով, բողոքի ցույցի շրջակայքում մոբիլիզացվել է շտապ օգնության համակարգող և շտապ օգնության 20 բրիգադ։

«Տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ մեկ իրավապահի, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանք հիմնականում գլխացավեր ու այրվող աչքեր ունեին։

Հանրությանը տեղեկացնելու համար բացատրում ենք, որ բուժանձնակազմը բոլոր քաղաքացիներին մատուցում է անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Նշենք, որ ակցիայի մեկնարկից ի վեր շտապ օգնության բրիգադներ են լրացուցիչ մոբիլիզացվել Ռուսթավելի պողոտայի հարակից տարածքում»,-
նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.