Տնտեսություն
Վրաստանում կարտոֆիլի ներմուծումը նվազել է

 

Վրաստանում կարտոֆիլի ներմուծումը ծավալով նվազել է 72.2%-ով, իսկ գումարային առումով՝ 68.9%-ով։

Մասնավորապես, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանը գնել է 2.3 մլն ԱՄՆ դոլարի 6,152 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7.4 մլն ԱՄՆ դոլարի 22,161 տոննա։

Աճը, հավանաբար, պայմանավորված է բազային էֆեկտով։ Քանի որ նախորդ տարին, ներառյալ առաջին կիսամյակը, ներմուծման տեսանկյունից ռեկորդային էր։ Ներմուծող երկրների TOP-5-ը այսպես է երևում.

Ռուսաստան - $459 հազար դոլարի 1,736 տոննա;
Ադրբեջան - $441.8 հազար դոլարի 622.2 տոննա;
Հայաստան - $433.8 հազար դոլարի 1,658 տոննա;
Թուրքիա - $356.1 հազար դոլարի 1,043 տոննա;
Գերմանիա - $325.7 հազար դոլարի 265 տոննա։

Միաժամանակ, ավելացել է արտահանումը։ Վրաստանից ընթացիկ տարվա 6 ամիսներին վաճառվել է 886.1 հազար ԱՄՆ դոլարի 2,578 տոննա տեղական կարտոֆիլ։ 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածում՝ 662.4 հազար ԱՄՆ դոլարի 2,34 տոննա։

Այս տարի արտահանման շուկաների ցանկը այսպես է.

Ադրբեջան - $743.4 հազար դոլարի 2,224 տոննա;
Ռուսաստան - $88 հազար դոլարի 225 տոննա;
Բելառուս - $51.2 հազար դոլարի 107.3 տոննա;
Ղազախստան - $3.3 հազար դոլարի 20.9 տոննա։

 

| Print |