Մինչև սեպտեմբերի 5-ը անկայուն եղանակ է սպասվում
Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում, այդ թվում նաև Ախալցիխեում սպասվում է կարճատև անձրև ամպրոպով, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժեղացում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +31, +33 աստիճան:
Արևելյան Վրաստանի բարձրադիր շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +22, +25 աստիճան:
Թբիլիսի քաղաքում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +33, +35 աստիճան:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +26, +28 աստիճան: