Տնտեսություն
Այս շաբաթ լարին ամրապնդվել է դոլարի նկատմամբ
Այս շաբաթ լարին դոլարի և եվրոյի նկատմամբ փոքր-ինչ ամրապնդվել է։

Նոյեմբերի 4-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2.7280 լարի։ Նախորդ գործող փոխարժեքը եղել է 2.7264 լարի, ինչի արդյունքում լարին դոլարի նկատմամբ 0.16 թեթրով արժեզրկվել է։

Ինչ վերաբերում է եվրոյին, նրա փոխարժեքը կազմել է 2.9738 լարի։ Նախորդ գործող փոխարժեքը եղել է 2.9595 լարի, ինչի արդյունքում ազգային արժույթը եվրոյի նկատմամբ 1.43 թեթրով արժեզրկվել է։

Նոյեմբերի 5-ին լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0.33 թեթրով, ինչի արդյունքում փոխարժեքը դարձել է 2.7247 լարի։

Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.61 թեթրով, և 1 եվրոյի արժեքը կազմել է 2.9677 լարի։

Նոյեմբերի 6-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը մնացել է 2.7247 լարի՝ առանց փոփոխության։

Ինչ վերաբերում է եվրոյին, նրա փոխարժեքը դարձել է 2.9288 լարի։ Լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 3.89 թեթրով։

Նոյեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2.7328 լարի։ Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.81 թեթրով։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 2.9389 լարի՝ 1.01 թեթրիի փոփոխությամբ։

Նոյեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2.7247 լարի։ Լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0.81 թեթրով։

Ինչ վերաբերում է եվրոյին, նրա փոխարժեքը դարձել է 2.9345 լարի։ Լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0.44 թեթրով։

Ամփոփելով՝ այս շաբաթ լարին ամրապնդվել է 0.17 թեթրով դոլարի նկատմամբ և 0.25 թեթրով եվրոյի նկատմամբ։
| Print |
თეგები: დოლარი / ევრო / ლარი /