Տնտեսություն
Քանի՞ ռուսական բիզնես սուբյեկտ է գրանցվել Վրաստանում 2024 թվականին

 

2024 թվականին Վրաստանում գրանցվել է 54,218 նոր տեղական բիզնես սուբյեկտ։ Այս մասին վկայում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Նույն աղբյուրի համաձայն, 2024 թվականին գրանցված մասնավոր օտարերկրյա սեփականություն ունեցող ընկերությունների թիվը կազմել է 19,525, տեղական սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր սեփականություն ունեցող ընկերությունները՝ 427, օտարերկրյա սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր ընկերությունները՝ 208, իսկ մունիցիպալ սեփականություն հանդիսացող ընկերությունները՝ 4։

Նոր օտարերկրյա սեփականություն ունեցող ընկերություններից ամենաշատը՝ 7,980-ը, ռուսական բիզնես սուբյեկտներ են։

Բացի այդ, վիճակագրության համաձայն, 66-ը տեղական սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր ընկերություններ են (վրացա-ռուսական), իսկ 43-ը՝ օտարերկրյա սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր ընկերություններ (ռուսա-վրացական

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է ընդհանուր 1,044,519 բիզնես սուբյեկտ, որոնցից ակտիվ է միայն 27%։ Ըստ վիճակագրության, դրանցից գործող է ընդամենը 284,347 ընկերություն։

 

| Print |