«Փորձել է խեղդել կնոջը, որից հետո ինքնասպան է եղել» - Հետաքննությունը շարունակվում է (Տեսանյութ)
13.02.2020
Ախալցիխեի հարակից տարածքում, ռեֆերալ հիվանդանոցի մոտ գտնվող անտառում մոտ 35-ամյա տղամարդու դի են հայտնաբերել: Ըստ ականատեսների, երիտասարդնը ինքնասպան է եղել: Բժշկական հետազոտության ավարտից հետո, հանգուցյալին տեղափոխել են գյուղ Ունծա:
Հանգուցյալ Մ.Ք.֊ն փետրվարի 10-ից թաքնվել էր։ Իրավապահ մարմինները նրան փնտրում էին կնոջ հանդեպ բռնություն ցուցադրելու պատճառով։ Նրանից հետո, երբ երեխաների աչքի առաջ փորձել էր խեղդել կնոջը՝ փախել էր։
Շտապ օգնության անձնակազմը երիտասարդ կնոջը բազմաթիվ վնասվածքներով բնակելի տանից Ախալցիխեի հիվանդանոց տեղափոխել է Փետրվարի 10-ին: Բժիշկների խոսքով, կնոջ վզի վրա նկատվում էին վնասվածքներ: Տուժածը հիվանդանոցում մնացել է մեկ օր, իսկ փետրվարի 11-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Ներքին Գործերի Նախարարությունը կնոջ հանդեպ բռնության և խեղդելու փորձի վերաբերյալ հետաքննությունը սկսել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերվում է ընտանեկան բռնությանը: Իսկ երիտասարդ տղամարդու մահվան վերաբերյալ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 115֊րդ հոդվածով: