Իրավունք
«Բռնության զոհ 17 կանանցից հինգը վերադարձան հանցագործների մոտ». Համաճարակային բռնություն
Նկար՝: UN WOMEN
Աշխարհում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում կանանց նկատմամբ բռնության դեպքերը զգալիորեն աճել են: Այս առումով Վրաստանը հետ չի մնում աշխարհից:

«Ամեն ինչ սկսվեց համաճարակից հետո, երբ երկուսս էլ մնացինք անգործ: Իմ և երեխաների հանդեպ ագրեսիվ էր: Մինչ այդ էլ լավ հարաբերություններ չունեինք, բայց համաճարակից հետո ամեն ինչ էլ ավելի վատացավ: Սկսեց ֆիզիկական վիրավորանք հասցնել: Ձեռքով կպնելուց հետո, որոշեցի բաժանվել»:


Ետիտասարդ կինը, ով ապրում է Ախալցիխեում, մի քանի տարի է ՝ լուռ դիմանում էր ամուսնու ֆիզիկական ու հոգեբանական բռնություններին: Ամուսնալուծությունը որոշվեց այն բանից հետո, երբ նրա գործազուրկ ամուսինը ընտանիքի անդամների նկատմամբ սկսեց գործել ֆիզիկական բռնություն:

«Ես և իմ երեխաների ծնողներիս տանը, եղբորս ընտանիքի հետ ենք ապրում: Ճիշտ է, իմ մոր և հոր տունն է, բայց միաևնույն է, լարվածություն եմ զգում: Փորձում եմ գտնել աշխատանք: Նվազագույն, բայց գոնե կայուն եկամուտ ունենամ, որպեսզի իմ երեխաների հետ կարողանամ առանձին ապրել»:

Երիտասարդ կինը միակը չէ, ում հանդպեպ բռնությունները սրվել են համաճարակի պայմաններում: Երկամսյա կարանտինի ազդեցությունը կանանց վրա որոշելու համար ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել: Արդյունքում երևում է, որ բնակչության 1/3-ը կորցրել է աշխատանքը: Միևնույն ժամանակ, կանանց համար ավելացել են տնային աշխատանքները: Ընտանեկան բռնության ամենատարածված ձևը, պարզվեց, հոգեբանական բռնությունն է:

«Տնտեսական խնդիրները, որոնց բախվում են շատ ընտանիքներ, միշտ էլ բռնության պատճառ են հանդիսանում: Տարածական գործոնը շատ կարևոր է, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներ ունեին փոքր տարածք: Եղել են դեպքեր, երբ կինն ամուսնալուծված ամուսնու հետ ստիպված է եղել ապրել մեկ տարածքում: Հետևաբար, բռնության զոհ դարձած կանանց վիճակը էլ ավելի է բարդանում»,- Ասում է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գենդերային տվյալների մասնագետ՝ Նաթիա Մեստվիրիշվիլին:

Եթե նախկինում ընտանեկան բռնության խնդիրն առաջնային համարվում և հասարակությունը ներգրավված էր դեպքերը պարզելու գործընթացում, ապա այժմ հետաքրքրությունն ուղղված է Կովիդին, իսկ կանանց իրավիճակը երկրորդականէ համարվում, համերաշխությունը կորել է – մեզ հետ զրույցում ասում է Մարինա Մոդեբաձեն: «Ժողովրդավարական կանանց հասարակության» նախագահն ասում է, որ համաճարակը տուժած կանանց համար ստեղծել է նաև այլ խնդիրներ:

«Երբ մենք վախեցած, ընկճված զոհին տրամադրում ենք հոգեբանական-սոցիալական աջակցություն, մենք օգնում ենք նրանց դուրս գալ ընտանիքից, անանուն կերպով հանդիպել հոգեբանի, սոցիալական աշխատողի, փաստաբանի հետ: Հիմա զոհին տանից դուրս հանելու հարցը բարդացել է: Ապաստան տեղափոխելը նույնպես անհնար է: Երբ ուղարկում էինք պատշաճ վայրեր, գործ էինք տալիս: Օգնում էին, որ վարձով տուն գտնեին, կարողանային իրենց երեխաներին պահել: Հիմա նման հնարավորություն մենք էլ չունենք, քանի որ նրանց տեղավորում էինք տուրիզմի և ռեստորանային ծառայությունների ոլորտում աշխատելու համար, անգամ նրանք, ովքեր մինչ այժմ աշխատում էին, հիմա գործազուրկ են»,- պատմում է Մարինա Մոդեբաձեն: Ըստ նրա, որ մինչ համաճարակի սկսվելը, բռնության զոհ դարձած 17 կին վերապատրաստվել և աշխատանքի էին անցել, իսկ համաճարակի պատճառով գործազուրկ կանանցից հինգը ստիպված են եղել վերադառնալ իրենց բռնարար ամուսիններին:

Համաճարակի պայմաններում բռնությունից տառապող կանանց հետ Մարիամ Իվելաշվիլին խորհրդակցում է հեռակա և առցանց: Հոգեբանն ասում է, որ այս ձևով աշխատելը այդքան էլ հեշտ չէ:

«Համաճարակը հիմք դարձավ, որ բռնի ամուսինները ամրապնդեն իրենց դիրքերը: Նրանք օգտագործում են այս իրավիճակը `արդեն իսկ արգելափակված կանանց փողոց դուրս գալն արգելելու համար: Զոհը տանն է, 15 րոպե խոսում ենք առցանց: Հետո ինչ-որ մեկը գալիս է ու ընդհատում խոսակցությունը: Շատ անհրաժեշտ է պետության օգնությունը: Զոհերը զանգահարում են 112 և երկար ժամանակ սպասում»,- պատմում է Մարիամը:

Հանրային պաշտպանի գրասենյակը պայքարում է տեղեկատվական արշավների հետ կապված խնդրի դեմ: Ներկայացուցիչը Սամցխե-Ջավախքում ասում է, որ դպրոցներում ու գյուղերում հանդիպումներ են անցկացնում բնակչության հետ: Ըստ Սալոմե Կուլջանիշվիլիի, խնդրի մասին խոսելն հատկապես դժվար է Ջավախքում բնակվող ազգային փոքրամասնությունների հանդիսացող կանանց համար:

«Բռնության փաստերը շատ տարածված են, բայց այն դեռ համարվում է ամոթխածության թեմա, ուստի դիմումները քիչ են:Մեր աղբյուրներից, երբ տեղական լրատվամիջոցների միջոցով տեղեկանում ենք բռնության մասին, սկսում ենք հետաքննություն կատարել մեր սեփական նախաձեռնությամբ: Եթե զոհը ծայրահեղությունների չի գնում, բողոքարկումն ավելի քիչ է»,
- մեզ հետ զրույցում ասաց Սալոմե Կուլջանիշվիլին:

Ըստ Ներքին Գործերի Նախարարության `ընտանիքում կատարված հանցագործության տվյալները հետևյալն են.
Հուլիսի 15-ի դրությամբ, Վրաստանում 11 կին է սպանվել: Այս ընթացքում խափանման միջոց կալանքը նշանակվել է 5304դեպքում: Վեց ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ընտանեկան բռնության 74 դեպք:

Հենվելով պաշտոնական վիճակագրությանը, 2017 թվականից ավելացել են այն դեպքերը, երբ տուժողը, հիմնականում կանայք, իրավապահ մարմինների հետ խոսում են ֆիզիկական և հոգեբանական բռնության փաստերի մասին:

Սակայն, ըստ այս հարցի շուրջ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրականությունը շատ ավելի ծանր է:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |