Իրավունք
Վրաստանում թմրանյութերի վաճառքի պատիժը խստացվում է

 

Վրաստանում թմրանյութերի վաճառքի պատիժը խստացվում է: Նոր օրինագիծը, որը ենթադրում է թմրամիջոցների ապօրինի վաճառքի համար ավելի խիստ պատիժներ, արժանացել է միաձայն հավանության, Վրաստանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի կողմից:

Փոփոխությունների համաձայն, զգալիորեն խստացվում է մեծ չափերի թմրանյութերի վաճառքի համար նախատեսված պատիժը: Մասնավորապես` եթե մինչ այս նախատեսում էր 8 -ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում, ապա, օրինագծի համաձայն` պատժի ստորին սահմանը սկսվում է 14 տարուց:

Քրեական օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունները խստացնում են թմրամիջոցների, նոր հոգեմետ, հոգեմետ և այլ ուժեղ նյութերի վաճառքի համար սահմանված պատժամիջոցները: Նշվածների ապօրինի վաճառքի համար հանցագործությունը կպատժվի ազատազրկմամբ` 10 -ից 15 տարի ժամկետով: Գործող օրենքով, հանցագործին սպասվում էր 6 -ից 11 տարվա ազատազրկում:

Թմրանյութերի մեծածախ վաճառքի դեպքում` 12-ից 17 տարվա ազատազրկում է սպառնում` 7-14 տարվա փոխարեն:

Նոր օրինագծով կգործի ՆԳՆ-ն: Գերատեսչության կողմից տարածված տեղեկության համաձայն, 2021 թվականին, ընդհանուր առմամբ պատասխանատվության է ենթարկվել 91 թմրավաճառ:

 

| Print |