Իրավունք
Նինոծմինդայում խանութ են թալանել
Նինոծմինդա քաղաքում թալանել են Ազատության փողոցում գտնվող խանութներից մեկը։ Տեղեկությունը տարածում է NOR ռադիոկայանը:

Հունիսի 22-ին, վաղ առավոտյան, քաղաքի բնակիչ Վ.Ք.-ն հայտնաբերել է իր խանութի կոտրված ապակին: Նրա խոսքով՝ չարագործները խանութի ապակին կոտրել են գիշերը։

Սեփականատիրոջ խոսքով՝ գողացել են ալկոհոլ և չիփսեր։

Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։
| Print |