Իրավունք
17-տարի ազատազրկում՝ սպանություն Սամցխե-Ջավախքում խանդի հողի վրա
Ախալցիխեի շրջանային դատարանն ամբողջությամբ կիսեց մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և ամբաստանյալին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության և գենդերային անհանդուրժողականության հատկանիշներով, ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու առնչումով: Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

Ըստ գործակալության՝ դատարանի կողմից հետազոտված ապացույցներով պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Բորջոմիի մունիցիպալիտետում, Կ.Ս.-ն խանդի դրդմամբ որսորդական հրացանով մի քանի անգամ կրակել է համագյուղացու վրա, ով ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է։  Դրանից հետո մեղադրյալը, կրկին սեռային հողի վրա անհանդուրժողականության դրդապատճառով, անչափահաս երեխաների ներկայությամբ դիտավորյալ դանակահարել է կնոջը։ Ժամանակին բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում տուժածին հաջողվել է փրկել։

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո իրավապահներին հաջողվել է ձերբակալել Կ.Ս.-ին:

Ախալցիխեի շրջանային դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել
| Print |