Թոռը պատվիրել է տատիկի սպանությունը՝ ՆԳՆ
Վրաստանի դատախազությունը մեղադրական է առաջադրել մեկ անձի նկատմամբ՝ ընտանիքի անդամի հանդեպ դիտավորյալ սպանություն նախապատրաստելու փաստով,- հայտնում է դատախազությունը։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձերբակալել են 1997 թվականին ծնված Ա.Ս.-ին, Թբիլիսիում՝ դատավորի որոշման հիման վրա՝ կաշառակերության միջոցով դիտավորյալ սպանություն նախապատրաստելու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մտադիր է եղել պատվիրել սեփական տատիկի 1951 թվականին ծնված Վ.Ս.-ի սպանությունը: Այդ նպատակով նա պետք է վարձու մարդասպանին վճարեր 150 000 դոլար։ Ա.Ս.-ն անձին, ով պետք է սպաներ տատիկին, տվել է զոհի անունը, տարիքը, բնակության հասցեն, ինտերնետ հավելվածի միջոցով ուղարկել տատիկի լուսանկարը։ Մեղադրյալը հանցագործության նախապատրաստման համար նախապես տվել է որոշակի գումար, իսկ մնացած գումարը խոստացել է վճարել հրամանը կատարելուց հետո։
«Հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18,109-րդ հոդվածի «կ» և «ն» ենթակետերով (ընտանիքի անդամի սպանության նախապատրաստում պատվերի միջոցով), որը նախատեսում է ազատազրկում 16-ից մինչև 20 տարի: Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասացին դատախազությունից։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։