Իրավունք
15-ամյա աղջիկը անհետացել է հարկադրաբար նշանադրեքից հետո
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ 15-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու և նրան հարկադրաբար ամուսնացնելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել: 

«Մեկ անձ է ձերբակալվել, հետաքննությունը տարվում է 150-րդ պրիմա և 126-րդ պրիմա հոդվածներով»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Նշված հոդվածները վերաբերում են ընտանիքի անդամի, մասնավորապես՝ անչափահասի նկատմամբ բռնությանը, անչափահասի հարկադիր ամուսնությանը։

Ինչպես մեզ հայտնեցին ՆԳՆ-ից, անչափահաս աղջիկը տեղափոխվել է անվտանգ տարածք։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին Մառնեուլիում 15-ամյա աղջիկ է անհետացել։ Ըստ լրատվամիջոցի՝ դեռահասին ստիպել են ամուսնանալ, ինչի պատճառով 15-ամյա աղջիկը փախել է տնից անմիջապես նշանդրեքից։ «Մառնեուլի ռադիո»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է անչափահասի ընտանիքի անդամը։

Դեպքը տեղի է ունեցել Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում։
| Print |