Իրավունք
Դանակահարություն Ախալքալաքում՝ կան ձերբակալվածներ
Ախալքալաքում տեղի է ունեցել դանակահարություն: Միջադեպի արդյունքում միջին տարիքի տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Ա.Ռ.-ին  Ախալքալաքի հիվանդանոցում շտապ վիրահատել են: Տեղեկությունը տարածում է jnews.ge-ն։

Ըստ բժիշկների, տուժածը դանակով վիրավորվել է որովայնի խոռոչում, վնասվել է ստամոքսի պատը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ախալքալաքում:

ՆԳՆ-ից «Իններորդ ալիք»-ին հայտնել են, որ երկու անձ ձերբակալվել է, իսկ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ և 126-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են սպանության փորձին և բռնությանը։
| Print |