Իրավունք
Խորհրդարանի մոտ ձերբակալել են 36 անձի. ՆԳՆ

 

«Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ 36 քաղաքացի է ձերբակալվել, որոնք, ըստ նախարարության, բոլորը վարչական կալանքի են ենթարկվել։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ում։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածների հիման վրա, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 36 անձ»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Մի քանի ժամ կալանքից հետո ազատ են արձակել «Public»-ի տնօրեն Զուրա Վարդիաշվիլիին և «Tabuli»-ի թղթակից Բեկա Ջիկուրաշվիլիին։

Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Եւ չնայած բողոքի ցույցերին, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները սատարել են իշխող կուսակցությունից անջատված պատգամավորների «Ժողովրդական իշխանության»  նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» օրինագծերը: Օրինագծերը կքննարկվեն հաջորդ իրավական հանձնաժողովը։

 

| Print |