Իրավունք
Աշխատակցի նկատմամբ բռնության փաստով ձերբակալվել է ռեստորանի սեփականատերը
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Բաթումիի «Ռետրո» ռեստորանի սեփականատիրոջը՝ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի համար։

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ում, տղամարդը ձերբակալված է բռնության մեղադրանքով։

Հիշեցնենք՝ «Ռետրո» ռեստորանի աշխատակիցներից մեկը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեստորանի տերը աշխատակցին հրում է ու դուրս շպրտում հաստատությունից։

Նրա տեղեկություններով՝ ռեստորանի սեփականատեր Թեյմուրազ Վարշանիձեն փողոցում շարունակել է ֆիզիկական բռնության ենթարկել աշխատակցին։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի հատկանիշներով։
| Print |