Իրավունք
Մեղադրյալը 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը վաճառել է

Հատուկ քննչական ծառայությունը անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար ձերբակալել է մեկ անձի. Այս մասին տեղեկությունը տարածում է Հատուկ քննչական ծառայությունը։

Անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը սոցցանցի միջոցով ծանոթացել է աղջկա հետ, շահել նրա վստահությունը, նրանից ստացել ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր, այնուհետև, սոցցանցում կեղծ էջ է ստեղծել զոհի նկարով՝ օգտատերերին առաջարկելով գումարի դիմաց գնել 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը։ Իսկ գումարը հաշվեհամարին մուտքագրելուց հետո տուժողի մերկ մարմնի լուսանկարներն ու ինտիմ տեսագրություններն ուղարկել է ցանկացողին։

«Տուժողի դիմելուց հետո, Հատուկ քննչական ծառայությունը հետաքննությունն իրականացրել է անչափահասի գաղտնիության լիարժեք պահպանմամբ։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է 2003 թվականին ծնված տղամարդու ինքնությունը, ում բջջային հեռախոսից հայտնաբերվել են տուժողի ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև դրանց վաճառքը հաստատող նամակագրությունները։

Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Զուգդիդի թաղամասում, քրեական օրենսգրքի 157 պրիմա հոդվածով նախատեսված հանցագործության համար։

«Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-ից 9 տարի ժամկետով»,
- նշվում է տեղեկատվության մեջ։
| Print |