Իրավունք
Ախալցիխեում իրավապահը քաղաքացուն բռնության է ենթարկել

Հատուկ քննչական ծառայության կատարած հետաքննության արդյունքում քաղաքացու նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստով, Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի պարեկ-տեսուչը ՝ Գ.Ի.-ն բացահայտվել է որպես մեղավոր: Տեղեկությունը տարածում է Հատուկ քննչական ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցը և ուղեկցող անձը սեպտեմբերի 28-ին Ախալցիխե քաղաքի գազալցակայանի տարածքում ֆիզիկական բռնության են ենթարկել քաղաքացուն՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս։

«Գործի առնչումով, հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննությունը»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։

| Print |