Իրավունք
Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել աշակերտին
Այսօր հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Ախալցիխեում:

5-րդ հանրակրթական դպրոցի մոտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մինչեւ 10 տարեկան աշակերտին:

Դեռահասը թեթեւ վնասվածքներ է ստացել: Բժիշկների խոսքով՝ աշակերտին կլինիկայից դուրս կգրեն մինչև օրվա վերջ։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին:

Ցերեկը միմյանց էին բախվել երկու թեթև մեքենաներ: Տուժածները գտնվում են Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում:
| Print |