Իրավունք
Վրաստանի քաղաքացին Հայաստանում վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)
Երեկ՝ մարտի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել ՀՀ Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և շտապօգնության խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Ըստ ականատեսների,  մահացածը աշխատում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և նա միայնակ չի եղել, եղել է ընկերոջ հետ ու եթե ընկերը կարողացել է խուսափել, ապա մահացածը չի հասցրել, իսկ վարորդն էլ նկատել է հետիտոներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն է, որը անցնում է մոտ 100 մ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։






| Print |