Իրավունք
Ապօրինի ծառահատումների համար պատիժը խստացվում է
Ապօրինի ծառահատումների համար քրեական պատասխանատվությունը խստանում է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։

Ըստ Իրակլի Կոբախիձեի, սա փոքր հանցագործություն չէ, եթե համեմատենք այլ ծանր հանցագործությունների հետ։

«Այս հարցով ինձ անձամբ են դիմել մի քանի հոգի։ Տեղեկություն կար, որ կոնկրետ շրջաններում ու ձորերում անտառներ են հատվում։ Ես կոնկրետ ապացույցներ չունեմ և չեմ կարող ասել, թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, բայց մեզ անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն՝ նման հնարավոր հանցագործությունները կանխելու համար։

Ցանկանում եմ, որ [Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը] իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն այս խնդրին։ Ապօրինի ծառահատումը շատ ծանր հանցագործություն է: Դա ոչ պակաս ծանր հանցագործություն է՝ համեմատած մյուս հանցագործությունների հետ, քանի որ ոչնչացնում է մեր ապագա սերունդների ռազմավարական ռեսուրսը։

Ուստի պետք է քրեական օրենսգրքում փոփոխություններ մշակենք, որոնց հիման վրա կխստացվեն մեծ քանակությամբ փայտանյութի ապօրինի հատման հետ կապված պատիժները։ Մենք անմիջապես կսկսենք աշխատել այս օրինագծի վրա»,-
ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ փայտանյութի ապօրինի հատման համար պատիժը վերջին անգամ խստացվել է 2018թվականին: Այն ժամանակ փոփոխություններ կատարվեցին ինչպես Քրեական օրենսգրքում, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
| Print |