Իրավունք
Կինը հրապարակել է նախկին տալի ինտիմ լուսանկարները
Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է հանցագործություն, 23-ամյա կինը նախկին ամուսնու քրոջ ինտիմ լուսանկարներն է ուղարկել հարազատներին՝ վրեժ լուծելու և նրա անունը պիղծելու նպատակով։ Կնոջը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Քննչական ծառայության տվյալներով՝ կինը նախկին տալի հետ ծանոթացել է «Instagram»-ի կեղծ էջում՝ տղամարդու անունով, շփվել է նրա հետ և ստացել նրա մերկ մարմնի լուսանկարներն ու տեսանյութերը։

«Այս կերպ մեղադրյալը խաբեությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել տուժողի անձնական կյանքի գաղտնիքը պատկերող ֆոտո-վիդեո նյութը, որը հետագայում բաժանել է տուժողի հարազատներին՝ նրա անունը պիղծելու նպատակով»,-
հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով:
| Print |