Իրավունք
Սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է 5 անձ

 

Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են հինգ օտարերկրյա քաղաքացու՝ 1991 թվականին ծնված Ա. Ա.-ին, 1994 թվականին ծնված Բ. Ռ.-ին, 1981 թվականին ծնված Ա. Ն.-ին, 1991 թվականին ծնված Ս. Ա.-ին և 1986 թվականին ծնված Ք. Ա.-ին, Վրաստանի պետական սահմանն ապօրինի, խմբով հատելու փաստի համար:

Սահմանապահ ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, Ադրբեջանից, Լագոդեխի վարչության Մածիմի սահմանային հատվածում ապօրինի, խմբով հատել են Վրաստանի պետական սահմանը և մտել Վրաստանի տարածք», - ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի պետական սահմանն ապօրինի, խմբով հատելու փաստով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով։

 

| Print |