Իրավունք
Միխեիլ Սաակաշվիլիին դատարանը թողել է կալանքի տակ
Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կալանքի տակ է թողել Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու գործով։ Նշված վճիռը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան:

Այսօրվա նիստում Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան միջնորդություն է ներկայացրել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ազատազրկումը վերացնելու մասին։ Նրա խոսքով, գործընթացը գտնվում է ավարտական ​​փուլում, և այլևս անհրաժեշտ չէ, որ Սաակաշվիլին կրկին ազատազրկման մտջ լինի:

Մեղադրող կողմը չի համաձայնել նշված միջնորդությանը։

Բացի այդ, դատավոր Միխեիլ Ջինջոլիան չի կիսել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատավորի խոսքով՝ դեռևս կան նոր հանցագործությունների և թաքնվելու սպառնալիքներ։

Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու գործով հետաքննությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի՝ Էլգուջա Ցոմաիային, Զուրաբ և Շալվա Ծոծորիաներին և Գիորգի Նարիմանիձեին։ Նշված գործով վարույթ է ընթանում առանձին, նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել։
| Print |