Իրավունք
Ներքին գործերի փոխնախարար է նշանակվել Շալվա Թադումաձեն

 

Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրիի տեղակալ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Շալվա Թադումաձեն 2019 թվականից մինչ օրս զբաղեցրել է Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Գերագույն դատարանի ցմահ ընտրված դատավոր։ Շալվա Թադումաձեն զբաղեցրել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը 2018-2019 թվականներին, ինչպես նաև աշխատել է որպես Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար։

Շալվա Թադումաձեն 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի հումանիտար ինստիտուտը, ստացել իրավաբանի որակավորում. 2006 թվականին հանձնել է փաստաբանական քննություն ընդհանուր մասնագիտացմամբ. 2006-2007 թվականներին սովորել է Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցում։

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարարն ունի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում աշխատելու երկարամյա փորձ»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

 

| Print |