Գյուղատնտեսություն
Խակ գյուղի հոգսերը
Ախալցիխեի գյուղերում հիմա ամենա ծանրաբեռնված ժամանակաշրջանն է: Ֆերմերները աշխատում են ժամանակին հավաքել ամբողջ տարվա ընթացքում ցանած և տնկած բերքը: Տանը գրեթե ոչ ոք չի մնում: Մեծ թե փոքր, կին թե տղամարդ բոլորը հողամասերում են: Բարձր լեռնային գյուղի՝ Խակի բնակչության համար հողագործությունն ու անասնապահությունը եկամուտի հիմնական աղբյուրներն են:

Կարտոֆիլի հավաքը սկսվում է վաղ առավոտվանից: Տղամարդիկ փոքր տեխնիկայով կարտոֆիլը հանում են հողից, իսկ փոքր ուշ գործին միանում են նաև կանայք և փոքրիկները:


Սիրունիկը 40 տարի շարունակ գյուղ Խակում ապրում է ամուսնում հետ: Սարգսյանների ընտանիքը ամեն տարի կարտոֆիլ է ցանում, ջրում, բերք ստանում և սրանով ապրում: Ֆերմերն այս տարի բերքից գոհ է:

«Բերքին հարկավոր է դեղորայք: Վարկ ենք վերցրել, որ ցանենք, բայց բերք չունենք, որ գոնե վարկը վճարենք: Սա է մեր խնդիրը»,- ասում է Սիրունիկ Սարգսյանը:



Խակում ասում են, որ անցած տարվա համեմատ, այս տարի կարտոֆիլի եկամուտից գոհ են: Ֆերմերներին հիմա անհանգստացնում է այն, թե որտեղ և ինչ գնով պետք է վաճառեն բերքը:

«Այս տարի բարենպաստ եղանակային պայմաններ էին, այդ իսկ պատճառով բերքը լավ է»,- ասում է Ալեքսանդրե Պետրոսյանը: 

ֆերմերը կարտոֆիլի սերմը գնել է 2,80 լարիով: Հիմա նրա նպատակն է լավ գնով վաճառել բերքը և պահել իր ընտանիքը: 


«Գյուղում բավականաչափ ջուր չկա, գյուղի վերևում կա 2 ավազան, ջուրը այդտեղ է հավաքվում:Միևնույն է չի հերիքում»
,- բողոքում է ֆերմերը: Ախալցիխեի քաղաքապետի ներկայացուցիչը Խակի վարչական միությունում կարծում է, որ Խակի բնակչությանը ոռոգումը չպետք է հուզի:

Գյուղում ասում են, որ ընտանիքը պահելու համար ընտրություն պետք է կատարեն 2 հարցի միջև ՝ աշխատել Ռուսաստանում, կամ Խակում զբաղվեն անասնապահությամբ ու հողագործությամբ: 

«Գյուղում գործ չկա, իմ տղան էլ գնաց Ռուսաստան: Մինչ այդ ես էի գնում: Ով մնացել է գյուղում, կարտոֆիլ ենք տնկում և սրանով ապրում: Բերքից գոհ եմ»,- ասում է Վարազդատ Սարգսյանը: 


Տարածաշրջանում պահեստներ չկան: Տեղացիներն ասում են, որ այս պատճառով ստիպված են ցանել միայն այնքան, որ կարողանան կարճ ժամանակահատվածում վաճառել: 

«Ախալքալաքում և Նինոծմինդայում վատ եղանակներ էին, այդ իսկ պատճառով այս տարի լավ բերքի չենք սպասում: Պահեստներ տարածաշրջանի մաստաբով ընդամենը մի քանիսն են, այն էլ մասնավոր: ֆերմերները բերքը հիմնականում պահում են նկուղներում»,- Գյուղատնտեսության նախարարության Սամցխե-Ջավախքի տարածքային բաժնի պետի տեղակալ՝ Մամուկա Թամարաձեն: 

Նույն հաստատության տվյալների համաձայն, այս տարի տարածաշրջանում կարտոֆիլի բերքը կազմել է 15,500 հա, իսկ անցած տարի՝ 16 000 հա, ինչը 2017 թվականի համեմատ, 20%-ով նվազել է:
| Print |