Գյուղատնտեսություն
Խնդիր, որը տեսնում է միայն բնակչությունը
Ղուլալիսը Ախալցիխեի հայաբնակ գյուղերից մեկն է, որտեղ ապրում է 43 բնակիչ: Տեղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Գյուղի խնդիրներից ամենաշատը անհանգստացնում է ոռոգման հարցը: 

«Ջրելու ջուրն անբավարար է: Խողովակներ չկա, խմելլու ջուրն էլ քիչ-քիչ է գալիս: Ամենամեծ խնդիրը գյուղում ջրելու հարցն է»
,- պատմում է տեղացի՝ Էմիլիա Կրտցյանը: 



Ըստ նրա, ֆերմերները հողը մշակում են անձրևի հույսով: Անցած տարի եղանակային պայմանները գյուղացիներին օգնեցին լավ բերք ստանալու հարցում: Իսկ այս տարի Ղուլալիսի բնակչությունը դժգոհ է:

«Այս տարի վատ եղանակներ էին, կարտոֆիլի բերքը միջին է, վատն էլ կա, լավն էլ: Ջուր չկա, որ արտը չրենք, լավ է գոնե, որ անձրևում էր, սա մի քիչ օգնեց»,- պատմում է Ղուլալիսի բնակիչ՝ Վերա Կրտցյանը:


«Խոտ չունենք, այս պատճառով գյուղի տղամարդիկ գնում են սարերը, որպեսզի հասնեն Թուրքիայի սահման, ստիպված են անցնել 4 կմ հեռավորություն: Այնտեղից են խոտ բերում: Գյուղում ոչ մի աշխատանք չկա»,- ցավում է Էմիլիա Կրտցյանը: 

Ով չի կարող հավաքել իր խոտը, ձմռանը կենդանուն կերակրելու համար ստիպված է խոտ գնել ուրիշից: Իսկ այս տարի խոտը թանկ է: Ղուլալիսում բողոքում են, որ նման պայմաններում գյուղացու աշխատանքը կորում է: 



Գյուղում ջրելու ջրի մասին բողոքում է միայն բնակչությունը: Քաղաքապետի ներկայացուցիչը Պամաջի վարչական միությունում նման խնդիր չի տեսնում: Կառլեն Կարախանյանը վստահեցնում է, որ խմելու ջուր կա յուրաքանչյուր ընտանիքում: 

Գյուղի բնակչությունը հետևում է անասնապահությանն ու հողագործությանը: Տղամարդկանց մեծ մասը գնալով Ռուսաստան, գյուղը թողնում է 10 ամսով: Մարտից Դեկտեմբեր բոլոր հոգսերը կանանց ուսերին են: 

«Գյուղի գործերն անում են կանայք և աղջիկները: Դժվար է, շատ դժվար, բայց այլ ընտրանք չունենք, մի կերպ պետք է ապրենք»,- ցավում է երիտասարդ՝ Նինա Կրտցյանը:



Գյուղապետն ասում է, որ միգրացիան խնդիր է բոլոր հայկական գյուղերում: 

«Այստեղ ոչ մի գործ չկա: Գնում են այնտեղից գումար բերում, որ ապրեն: Ռուսաստան գնում են բոլոր հայկական գյուղերից»,- ասում է Կառլեն Կարախանյանը:
| Print |