Մեծ Պամաճը գտնվում է Ախալցիխեի մունիցիպալիտետում ծովի մակերևույթից 1120 մետր բարձրության վրա: Գյուղը Ախալցիխեից գտնվում է 11կմ հեռավորությամբ: Բնակչության եկամուտի աղբյուրը գյուղատնտեսությունն ու անասնապահետությունն է: Մեծ Պամաճի կենտրոնում, տարեց սերնդի հետ ապագա սերնդին կտեսնեք միայն տարվա այս ժանանակահատվածում:
Կապուտաչյա պապին Մեծ Պամաճից, գյուղի հիմնական խնդիրը համարում է անգործությունն ու միգրացիան:
Տեղացի կինը ընկույզով լի պարկը միայնակ է տանում, քանի որ առանց տղամարդկանց մնացած գյուղում ծանր գործն անգամ ստիպված են անել կանայք: Գյուղում մնացած տղամարդիկ հիմնականում աշնանային գործերով են զբաղված:
Աշակերտուհի, ով բակում սովորում է դասերը: Մեծ Պամաճի նոր սերունդը, չնայած վիճակագրության համաձայն, ծնելիության մակարդակը դեռ չի գերազանցում մահացության մակարդակը: Դեռ դժվարանում է միայնակ տեղաշարժվել, բայց նկարների հանդեպ սեր արդեն ունի: Մեծ Պամաճի «հույսն ու ապագան» խաղալիքների հետ: Երիտասարդ ընտանիքը փոքրիկի հետ արտերից տուն են վերադառնում: Ըստ տեղացիների, այս փուլում գյուղից գնացել է մոտ 70 ընտանիք: