Գյուղատնտեսություն
Աշունը գյուղ Ջուլղայում
Ջուլղա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում, ծովի մակերևույթից 1280-1380 մ բարձրության վրա։ Գյուղում հիմնականում ապրում են ազգությամբ հայ մարդիկ: 


Ջուլղան շրջապատող սարերի մի մասը ծածկված են սպիտակ գույնով, իսկ մի մասը՝ դեռևս դեղին տերևներով:


2014 թվականի ընդհանուր մարդահամարի տվյալների համաձայն, գյուղում ապրում է 200 մարդ: Տեղացիները խոսում են աճող միգրացիայի մասին և նշում են, որ գյուղում կհանդիպեք բազում փակ դռների:


Գերեզմանատան մուտքի մոտ կտեսնեք փոքրիկ եկեղեցի, որտեղ բարձրանալ հնարավոր է աստիճաններով:



Տեղացիները խմելու ջուրը դույլերով կրում են գյուղի կենտրոնից:


Գյուղի «բիրժայում» կտեսնեք թոշակառու տղամարդկանց, ովքեր աշնանային գործերն արդեն ավարտել են և պատրաստվում են դիմավորել տարվա ցուրտ եղանակին: 


Ջուլղացի կանայք գյուղի խնդիրները քննարկում են միասին:
| Print |