Գյուղ Կախարեթը գտնվում է հարավային Վրաստանում, Ադիգենի մունիցիպալիտետում: Կախարեթի երիտասարդները նրանց թվում են, ով կորոնավիրուսի համաճարակի պատճառով մնացել է առանց եկամուտի: Նրանք Թուրքիա էին գնում թեյ հավաքելու: Փակ սահմանների պատճառով կորցրին ինչպես աշխատելու, այդպես էլ ընտանիքներ պահելու հնարավորությունը: Գործազրկությունը Կախարեթի հիմնական խնդիրն է, սակայն ոչ միակը:
Մամուկա Խմելիձեն Կախարեթի բնակիչն է: Նա երեք տարի անընդմեջ գնում էր Թուրքիա, թեյ հավաքելու: Նա հույս ուներ գումար վաստակել գարնանը ՝ աշխատելով հարևան երկրում և սեզոնային աշխատանքից ստացված գումարով պահել իր ընտանիքը: Համաճարակի պատճառով նա և իր համագյուղացիները ստիպված եղան անորոշ ժամանակով հետաձգել Թուրքիա մեկնելը:
Հետևաբար, ընտանիքները մնացին առանց եկամուտի: Ըստ տղամարդու, նմանատիպ խնդրի առջև կանգնած են նաև այն կանայք, ովքեր ընկույզ հավաքելու համար գնում էին հարևան երկիր:
«Համաճարակը մեզ համար բարդ խնդիրներ ստեղծեց, չկարողացանք դուրս գալ երկրից և մնացինք անգործ: Գարնանը 15-20 օրով գնում էինք, մեր գյուղից բոլոր երիտասարդները: Հետո եկավ ընկույզի ժամանակաշրջանը և կանայք նույնպես չկարողացան գնալ: Եթե լինի գնալու հնարավորություն, անպայման կգնանք և կաշխատենք»,- ասում է Մամուկա Խմելիձեն:
Ամեն տարի Կախարեթիում բնակվող երիտասարդների շուրջ 90% -ը մեկնում է Թուրքիա աշխատելու: Համաճարակային շրջանը նրանց համար հատկապես բարդ դրություն ստեղծեց: Գյուղում ասում են, որ օգտվել են միանվագ պետական օգնությունից, չնայած կառավարության կողմից հատկացված այս աջակցությունը նվազագույն է: Սահմանի փակման պատճառով առանց եկամուտի մնացած տեղացիները գործազրկությունից բացի, բողոքում են նաև խմելու ջրի խնդրից: Գյուղի մի մասը գրաֆիկով ջուր ունի, իսկ մյուս մասը անգամ ամենժամյա ռեժիմով չի կարող ստանալ:
Այն դեպքում, երբ Ադիգենիի մյուս գյուղերը բարձրլեռնային գոտու կարգավիճակ ստացան, Կախարեթին դեռ ցածր լեռնային գյուղ է համարվում: Տեղացիներն ասում են, որ խոստանում են լուծել հարցը, բայց միշտ ընտրություններից առաջ: Բնակչությունն արդեն նման խոստում ստացել է «Վրացական երազանքի» թեկնածուից: Անտոն Օբոլաշվիլին տեղացիներին խոստացավ, որ շուտով Կախարեթին կդառնա լեռնային գյուղ:
«Երբ հանդիպեցինք պարոն Անտոն Օբոլաշվիլիի հետ, խոստացավ շուտով լուծել մեզ հուզող այս հարցը: Մենք նրա հույսով ենք, ամեն տեղ դիմել ենք, բայց այդ արտոնություններից օգտվել միևնույն է չենք կարող»,- ասում է տեղացի՝ Իոսեբ Քամաշիձեն:
Կախարեթի բնակչությունն հայտարարում է, որ համաճարակի ֆոնին, իրենց համար մեծ արտոնություն կլինի, օգտվել բարձր լեռնային գյուղի կարգավիճակով նախատեսված առաջնահերթություններից: Տեղացիները հույսը չեն կորցնում, որ ընտրություններից հետո այս խոստումը վերջապես կկատարվի:
«Բոլոր խնդրահարույց հարցերը կվերանայվեն, դա մեր պարտականությունն է», - ասաց Զաքարիա Էնդելաձեն:
Ադիգենիի գյուղապետը գյուղում առկա հիմնական խնդիրները չի մեկնաբանում: Զարարիա Էնդելաձեն սահմանափակվեց միայն մի քանի խոսքով: Ուստի անհայտ է, թե ինչպես կամ երբ կլուծվեն Կախարեթիի խնդիրները:
Վերջին տվյալներով ՝ գյուղն ընդհանուր առմամբ ունի 285 բնակիչ: Տեղացիների խոսքով ՝ երիտասարդների մեծ մասը գործազրկության պատճառով գրեթե ամեն օր լքում է գյուղը: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: