«Սահմանները փակելու ժամանակ ինչ էին մտածում, ինչպես ենք գոյատևելու»,- գյուղացիներ
12.11.2020
Վաչիանը Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1 750 մ բարձրության վրա: Բանկչության մեծ մասը կազմում են ազգությամբ հայերը: Տեղացիները հիմանակնում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ:
Վաչիան գյուղի բնակիչների հիմանկան խնդիրը խմելու ջուրն է: Անսարք համակարգի պատճառով, տարվա երկու եղանակներին՝ Գարնանն ու ամռանը ջուր ընդհանրպաես չի հոսում, փաստացիորեն մարդիկ մնում են առանց ջրի:
«Քանի որ մարդիկ ջուր չունեն, ստիպված են հեռուներից բերել, սա սարսափելի է»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչ՝ Վաղարշակ Քաչոտյանը:
Բացի գյուղի հիմնական խնդրից, տեղացիները լեզվի խոչընդոտի, քաղաքացիության կորցման, ընտրությունների կեղծման, բժշկական կենտրոնի և սննդամթերքի թանկացման վերաբերյալ բողոքում են միահամուռ:
Վաչիանում ապրող տղամարդիկ, Ջավախքի այլ բնակիչների նման, Ռուսաստան էին գնում արտագնա աշխատանքների: Նրանց հիմնական եկամուտի աղբյուրը հենց այս ճանապարհն էր: Իսկ այս տարի, կորոնավիրուսի պատճառով փակ սահմանները ժողովրդին թողել են առանց հաց ու ջրի:
«Նախկինում կարտոֆիլն արժեր 65-70 թեթրի, իսկ հիմա իջել հասել է 45 թեթրիի: Կառավարությունն ի՞նչ է մտածում, սահմանները որ փակեց միայն կարտոֆիլով ինչպես ապրենք»,- ասում է Բալասան Շաինյանը:
Ըստ գյուղացիների, այս ամենի ֆոնին ամեն շաբաթ ապրանքը թանկանում է: Առանց եկամուտի մնացած անձինք ստիպված են ապրել էլ ավելի բարդ պայմաններում: Ասում են, որ թանկարժեք սննդամթերքից գնվում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները: Վաչիանի բնակչությունը նույնպես դժգոհ է Ջավախեթիի համար բնորոշ արտադրանքի `կարտոֆիլի գնից:
Ասում են, որ այս տարի գյուղատնտեսական մշակույթը, որը նրանց վերջին հույսն էր, բավականին ցածր գնով են վաճառում: Պատճառը տեղացիները համարում են Լեռնային Ղարաբաղում զարգացող դրությունը:
«Գիտեք, թե ինչպիսի իրավիճակ է Ղարաբաղում: Մեզ մոտ միշտ գալիս էին Մարնեուլիից և այստեղից տանում էին կարտոֆիլ: Իսկ հիմա ոչ ոք չի երևում: Առևտուր չկա»,- ասում է տեղացի՝ Նարգիզ Անախասյանը:
Գյուղ Վաչիանի բնակիչների մի մասը «9-րդ ալիքի» մոտ խոսում են նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: Ասում են, որ ընտրություններին չեն մասնակցել, քանի որ, ըստ նրանց, ոչինչ փոխել չէին կարող:
«Տարբերություն չկա ես գնացել եմ, թե ոչ ընտրություններին: Ամեն ինչ կեղծեցին, ինչը միայն մեզ մոտ է լինում»,- ասում է Արամայիս Անախասյանը:
Վաչիանի խնդիրներից խոսելու համար դիմեցինք Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալին: Շալվա Բալախաձեն գյուղի համար ամենանշանակավոր հարցի ՝ խմելու ջրի պակասի վերաբերյալ պարզաբանեց: Ըստ նրա, սեզոնային խնդիրը հենց Վաչիանի բնակչության գործողությունների արդյունքն է:
«Գյուղում երեք վայրում հոսում է ջուր, բնակիչները սա օգտագործում են արտերը ջրելու համար: Այս պատճառով էլ ջուրը չի հերիքում: Մենք ոչինչ չենք կարող անել: Երբեմն անգամ քաղաքում ջուր չի լինում այս պատճառով»,- ասում է Շալվա Բալախաձեն:
Ինչ վերաբերվում է լեզվին, քաղաքապետի տեղակալն ասում է, որ վրաց լեզուն սովորելն այդքան էլ բարդ չէ: Սրա համար Ջավախքում բազմաթիվ ծրագրեր ու հատուկ կուրսեր կան: Այդ թվում է նաև 1+4 ծրագիրը, որը նպաստում է պետական լեզուն սովորելուն: Բացի սրանից, Նինոծմինդայում և Ախալքալաքում գործում են հաստատություններ, որտեղ ազգությամբ հայ բնակչությանը սովորեցնում են վրաց լեզուն:
«Ով ցանկանում է սովորել վրաց լեզուն, նա սովորում է: Ով ծուլանում է, նրան ոչնչով օգնել չենք կարող: Երբ ինձ հայերեն լեզուն անհրաժեշտ էր, ես սովորեցի»-, ասում է Շալվա Բալախաձեն:
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղ Վաչիանում բնակվում է 1,801 մարդ, որոնց 98,9% -ը կազմում են ազգությամբ հայերը: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: