«Սա կյանք չէ, սա անգամ գոյատևել չի կոչվում»,- գյուղի բնակիչներ
25.11.2020
Խոսպիոն գտվում է Ջավախքում, Ախալքալաքի սարահարթում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1720 մ բարձրությամբ, Ախալքալաքից 5 կմ հեռավորությամբ: 2014 թվականի մարդաքանակի համաձայն, գյուղում ապրում է 385 բնակիչ: Խոսպիոյում շատ խնդիրներ կան: Գյուղի բնակչությունը խնդիր են համարում գործազրկությունը, արոտավայրերի պակասը, անկարգ ճանապարհները, խմելու ջուրն ու լուսավորությունը: Տեղացիները իշխանության ուշադրությունն են պահանջում:
Խոսպիոյի բնակչության գլխավոր խնդիրը ծայրահեղ դժվարությունն է: Իսկ համաճարակը նրանց տնտեսական վիճակն էլ ավելի բարդացրեց: Բնակչության հիմնական մասը գործազուրկ է, հետևաբար այժմ հայտնվել են ծանր իրավիճակում: Նրանք, հիմնականում, հիղագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում, սակայն ասում են, որ միայն սրանով ընտանիքներ պահելը շատ բարդ է: Տեղացիներն ասում են, որ կառավարությունը սկսել է վաճառել արոտավայրեր Խոսպիոյում: Նախկինում գյուղացիների կողմից օգտագործվող արոտավայրերն այժմ մասնավոր սեփականություն են համարվում: Խոսպիոյի բնակիչները վախենում են, որ արոտավայրեր այլևս չեն ունենա և անասուններ պահել նույնպես չեն կարողանա: Ըստ նրանց, շուտով ընտանիքների մասին հոգ տանելն անգամ հնարավոր չի լինի:
«Եթե այսպես շարունակվեց, մենք շուտով արոտավայր չենք ունենա, հետո ի՞նչ ենք անելու: Ինչպե՞ս գոյատևենք: Միայն անասունների հույսով ենք ապրում, որ գոնե պանիր կվաճառենք, գումար կվաստակենք: Հիմա կենդանիներ էլ չենք կարող պահել, քանզի արոտավայր չունենք»,- ասում է Խոսպիոյի բնակիչը:
Բնակիչների խոսքով ՝ գյուղում, գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառման և սեփականացման խնդիրը նույնպես առկա է, տեղացիներն ասում են, որ Խոսպիոյի հողերը պարբերաբար վաճառվում են: Բնակչությունը կառավարությունից օգնություն է խնդրում
«Ինչ որ մեկը հող է գնում, կառուցում որևէ շինություն և ապրում է: Մենք ի՞նչ անենք: Սովամա՞հ լինենք»,- ասում է գյուղացին:
Նրանք ասում են, որ եթե բավարար հող չունենան, արոտավայրերը ուրիշին պատկանեն, իսկ երիտասարդները չաշխատեն, հետագայում չեն կարողանա գոյություն ունենալ:
«Գոյատևում ենք միայն անասնապահության շնորհիվ, այլ աշխատավայր ու գործ մենք չունենք»,- պատմում է տեղի բնակիչ՝ Պավլե Վախտանգիշվիլին:
Գյուղացիների համար խնդիր է նաև հող մշակելը, որին ոչ այնքան սուղ միջոցներ են պետք, ուստի տեղացիներից ոմանք ի վիճակի չեն հող մշակել և ցանել բերքը: Հետեւաբար, նրանք չեն կարող եկամուտ ունենալ: Իսկ համաճարակային իրավիճակի պատճառով, նրանքհամար դժվարանում են ապրանք գնել և պաշար ունենալ ձմռան համար: «Մայիսից հոկտեմբեր խմելու ջուր չունենք, ինչպես պահպանենք մեր գոյությունը»,- ասում է Գելա Գվարամաձեն:
Տեղացիների խոսքով ՝ գյուղում մանկապարտեզ էլ չկա: Կառավարությունը սկսել է արտաքին լուսավորության հարցը լուծել, բայց գործը չի ավարտվել:
«Մանկապարտեզ, լուսավորություն, սրանք էլ չկա գյուղում»,- ասում է տեղացին: Ախալքալաքի քաղաքապետը չի հերքում Խոսպիոյի խնդիրները, բայց նշում է, որ Խոսպիոյի բնակիչները քաղաքապետարանի գյուղերի ցուցակից, ամենալավ վիճակում են: Յուրի Ունանյանը բացատրում է, որ այս փուլում գյուղում չի նախատեսվում արտաքին լուսավորության տեղադրում, մանկապարտեզի կառուցում և ներքին ճանապարհների բարելավում: Այս խնդիրները լուծելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք բյուջեում դեռ նախատեսված չեն:
«Լուսավորություն տեղադրվեց, բայց չավարտվեց, որովհետև գումարը չհերիքեց»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է արոտավայրերի հարցին, Յուրի Ունանյանը համաձայն չէ բնակչության տեսակետների հետ և ասում է, որ Խոսպիոյում բավականաչափ արոտներ կան: Բացի սրանից, Ախալքալաքի քաղաքապետի խոսքով, պետությունը մասնավոր սեփականության հետ գործ չունի:
«Միայն այն հողերն են վաճառվում, որոնք պետության սեփականություն են համարվում: Բնակչությունն ունի բավական արոտավայր: Սա նրանց համար իսկապես խնդիր չէ»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Խոսպիոյի բնակչության կողմից թվարկած խնդիրներից մեկի՝ խմելու ջրի հարցը Ունանյանն հերքում է և հայտարարում, որ խմելու ջրի համակարգը վերանորոգման կարիք ունի Ախալքալաքի գրեթե բոլոր գյուղերում, բայց ոչ Խոսպիոյում:
«Ջուր ունեն, շատ խնդիրներ կան, բայց ոչ ջրի: Եվրոպա չէ, սա Խոսպիոն է»,- հայտարարում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը:
Մինչև որ Խոսպիոն Եվրոպայի մաս դառնա, կամ բյուջետում գումարներ կհատկացվեն, տեղացիները ստիպված կլինեն անձամբ լուծել գյուղի խնդիրները, որոնց առկայությունը իշխանությունը հերքում է:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: