Գյուղատնտեսություն
Խիստ եղանակային պայմաններն ընդդեմ գյուղացիների – Ձյունապատ Մեծ Խանչալին
Մեծ Խանչալին գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Գյուղի պատմությունը սկսվում է 1829 թվականից: Տարածված լեգենդի համաձայն, մի տղամարդ այս տարածքում կորցնում է իր դաշույնը (ხანჯალი): Գյուղի անվանումը գալիս է այս առասպելից:
Մեծ Խանչալի գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 19 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1940-1980 մ բարձրության վրա։ Ըստ տեղացիների, գյուղում մինչև -35 աստիճան ցուրտ է լինում: Սամվել Մալխասյանն ասում է, որ խիստ եղանակային պայմաններին ստիպված են դիմադրել գրեթե հինգ ամիս:
Կլիմայական ծանր պայմանների պատճառով բնակչությունը տաքանում է բնական գազի հատուկ ջեռուցիչներով: Ըստ տեղացիների, գազը պետք է աշխատի ամբողջ օրը, հակառակ դեպքում տունը չեն կարող տաքացնել:
Գյուղում հիմնականում ապրում են անասնապահությամբ: Տեղացիները բողոքում են մսի ձեռնարկության պակասի պատճառով: Բնակիչները բազմաթիվ անասուններ են պահում, սակայն դրանք վաճառել չեն կարող: Այդ իսկ պատճառով ստիպված են մորթված կենդանու միսը ցածր գներով վաճառել տեղի խանութներում:
Մեծ Խանչալի գյուղի բնակչությունը մեծ քանակությամբ կաթնամթերք է արտադրում և վաճառում շուկայում, չնայած ասում են, որ շուկայում, գյուղատնտեսական այլ ապրանքների համեմատ, կաթի գինը շատ ցածր է:
Գյուղի ավանդույթներից մեկը կաթի փրփուրից պատրաստված սնունդն է: Բարակ խմորից ընտանիքներում հաճախ պատրաստվում են հայկական լավաշի նման համեղ աղանդեր: Տեղացիներն այս ուտեստը անվանում են "Սեր":
Մեծ Խանչալիի կանայք քաղցր լավաշ պատրաստում են նաև հարսանիքներից առաջ: Նոր ժամանած հարսնացուին «Սերը» մատուցում են ընկույզով և մեղրով, ինչը քաղցրության, երկարակեցության և սիրո խորհրդանիշ է:

Մեծ Խանչալիում դեռ պահպանվել է սովետական տեղանվաբանությունը: Ըստ գյուղացիների, կառույցը, որտեղ նախկինում գործում էր տրակտորների մասերի գործարանը, մինչ այժմ «գեղեցկացնում է» ռուսական մակագրությունը ՝ «Փառք աշխատանքին»:

Գյուղի մերձակայքում կա նաև երկրորդ շենքը, որտեղ ինչպես ասում են տեղացիները, խորհրդային տարիներին ինքնաթիռների մասեր են պատրաստվել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատությունը փոխանցվեց պետության սեփականությանը և այդ ժամանակից ի վեր չի գործում:
«Որոշ ժամանակ առաջ այս շենքի պատճառով արտասահմանից մարդիկ էին եկել: Շենքը հանվել է աճուրդի, բայց մեծ գումարների պատճառով ոչ ոք չի գնել այն», - ասում է Գիորգի Վարդապետյանը:
Նինոծմինդայի մնացած գյուղերի նման, Մեծ Խանչլիում էլ բարձր սյուների վրա կտեսնեք արագիլների բույներ: Տեղացիներն ասում են, որ այս թռչունները գարնանը չվում են, աշնանը ՝ վերադառնում:
Ձյունապատ գյուղում տեղ-տեղ կհանիդպեք մեծ քանակությամբ դարսված խոտերի: Բնակչությունը ամռանը և աշնանը խոտ է հավաքում, դասավորում բաց երկնքի տակ և ձմռանն այն օգտագործում անասունների կերակրման համար:
2014 թվականի մարդաքանակի համաձայն, Մեծ Խանչալիում արում էր 1 233 մարդ: Գյուղի բնակչության 99,8 տոկոսն ազգությամբ հայեր էր:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |