Գյուղատնտեսություն
«Որդիս Ռուսաստանից վերադառնալ չի կարող, իսկ այստեղ սոված ենք»,- Սաթխացիների ցավը

 

Գյուղ Սաթխան, գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, քաղաքից 6 կմ հեռաորությամբ: Բնակչության 99,6%-ն ազգությամբ հայեր են: Գյուղը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի աճեցմամբ և անասնապահությամբ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում առկա խնդիրները նման են Ջավախքի տարբեր գյուղերում անհանգստացնող խնդիրներին: Տեղացիները դժգոհում են, որ աշխատանք չկա, իսկ փակ սահմանների պատկառով նրանց եկամուտը զգալիորեն կրճատվել է: Նրանք չունեն բավարար քանակությամբ խմելու ջուր և նորմալ ճանապարհ: Բացի այդ, բնակչությունը տարիներ շարունակ երիտասարդների համար մարզադահլիճ է խնդրում:

Գյուղում ներքին ճանապարհը մաշված է: Տեղացիները տարիներ շարունակ խնդրում են այն ասֆալտապատել: Այնուամենայնիվ, ճանապարհի վերանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից անհրաժեշտ միջոցներ մինչ այժմ չեն հատկացվել:

«Սաթխայում ճանապարհը վնասված է և այն պետք է ասֆալտապատել: Ամեն տարի խոստանում են, բայց մինչ օրս նորոգված չէ»,- բողոքում են բնակիչները:

Գյուղում խնդիր է նաև խմելու ջուրը: Հարց էլ ավելի ակտուալ է դառնում ձմռանը, երբ եղանակային խիստ պայմանների պատճառով, համակարգը սառչում է: Ըստ տեղացիների, սկսել էին վերանորոգել այն, սակայն աշխատանքները շարունակել չհաջողվեց:

«Ժամանակ առ ժամանակ ջուր չունենք: Երբեմն գալիս է ջուրը, երբեմն՝ ոչ:

Համակարգի վերանորոգումը սկսեցին, բայց ձմռան պատճառով, ախատանքներն ընդհատվեցին»,-
ասում է բնակիչ՝ Մհեր Ղուկասյանը:

Սաթխայի բնակիչները երիտասարդների համար խնդրում են կառուցել մարզադահլիճ: Ըստ նրանց, նոր սերունդը զբաղմունքի ոչ մի հնարավորություն չունի, միայն ինտերնետն է, որի պատճառով էլ ամբողջ օրը հեռախոսով կամ համակարգչով են տարված: Որպեսզի երիտասարդներն հետևեն առողջ ապրելակերպին և այլ, առավել օգտակար հետաքրքրություններ ունենան, տեղացիները համապատասխան աջակցություն են խնդրում քաղաքապետարանից:

Ջավախքի մնացած գյուղերի նման, Սաթխայումկ էլ արդիական է գործազրկության հարցը: Տեղացիների հիմնական եկամուտը հարևան երկրում արտագնա աշխատանքով վաստակած գումարն էր, իսկ այս գործընթացում ներգրավված էին մարդիկ, Սաթխայում ապրող գրեթե բոլոր ընտանիքներից:

«Իմ տղան խոպանում է, փակ սահմանների պատճառով տուն վերադառնալ չի կարող: Ես սով եմ ապրում այստեղ, որդիս էլ այնտեղ գործ չունի, որ գոնե մի երկու կոպեկ ուղարկի»
,- ասում է Զարինե Անանիկյանը:

Սաթխայի բնակիչները բողոքում են նաև ապրանքի և դեղերի բարձր գնից: Նրանք ասում են, որ ծախսերը շատ են, իսկ եկամուտը ՝ նվազագույն:

«Գյուղում կան մարդիկ, ովքեր մշակում են 10 հա հողատարածք, բայց կան նաև այնպիսինները, ովքեր անգամ մեկ հա չունեն, որ գոնե մի կերպ գոյատևեն: Ոչ աշխատանք կա, ոչ էլ գումար, չկայություն է»,- ասում է Էլենա Կոբալյանը:


Նինոծմինդայի քաղաքապետարանը տեղեկացված է Սաթխայում առկա խնդիրների մասին: Քաղաքապետի ներկայացուցիչը «9-րդ ալիքին» բացատրում է, որ նա տեղյակ է գյուղում առկա խնդիրների մասին, բայց դրանց լուծումը կապված է գլոբալ խնդրի հետ: Անդրանիկ Ծառուկյանն ասում է, որ քանի դեռ համաճարակը չի նահանջել, քաղաքապետարանը չի կարողանա իրականացնել մասշտաբային ծրագրեր:

«Մունիցիպալիտետը ոտքի կհելնի այն ժամանակ, երբ բոլոր հաստատությունները կկարողանան մուծել հարկերը»,- ասում է Անդրանիկ Ծառուկյանը:

Հոգաբարձում նշում է, որ նա Սաթխայի խնդիրներով բազմիցս դիմել է քաղաքապետարանին:

«2020թվականին սկսեցինք ջուրը բերել Կասպից Սաթխա, սակայն ձմեռն Նոր տարին խոչընդոտեցին: Վստահեցնում եմ, որ ջրի և ճանապարհի խնդիրը 2021 թվականի գարնանը կլուծվեն»,- հավաստիացնում է Անդրանիկ Ծառուկյանը:

2002 թվականի մարդահամարի տվյալներով, Սատխայում բնակվում էր 2 222 մարդ: 2014-ի տվյալներով ՝ բնակչությունը նվազել է ՝ հասնելով 1516-ի, ինչը տեղացիները կապում են գործազրկության հետ:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |