Գյուղատնտեսություն
Գյուղում կնոջ աշխատանքը արժեք չունի - գյուղացիներ
Վթարային, հին տներ, հասակավորների հույսով մնացած գյուղը, կանանց ծանր աշխատանքն ու արտասահմանում աշխատանք փնտրող տղամարդիկ – սա Օրալի իրականությունն է: Գյուղե գտնվում է Ախալզիխեից 14կմ հեռավորությամբ: Օրալում բարդ առօրյան համաճարակի պատճառով էլ ավելի անտանելի դարձավ:

Կենդանիների խնամքը, օրվա համար անհրաժեշտ փայտի պաշարը, կրակ վառելն ու ընտանեկան գործերը գյուղում ապրող այլ կանանց նման, Ամալյա Կոշտյանի առօրյան է: Տարիներ շարունակ Վրաստանում միայնակ ապրող կանանց համար այլ կյանք պատկերացնելն արդեն անհնար է: COVID19- ը շատ բան փոխեց նրանց կյանքում: Մարդկանց մեծ մասը բողոքում է Օրալում կենցաղային պայմանների բացակայությունից:

«Մարդիկ խմելու ջուր կրում են աղբյուրից, այնտեղ էլ շատ քիչ է գալիս: Հասակավորներս ինչ անենք, նրանք, ովքեր դժվարանում ենք քայլել անգամ: Գոնե ջրի խնդիրը լուծեն»,- ասում է 68-ամյա Նատալիա Մալխասյանը:
Բացի խմելու ջրից, տեղացիները անհանգստացած են բժշկական կենտրոնի ու մանկապարտեզի բացակայությունից: Օրալում ասում են, որ շտապօգնությունը նրանց գյուղ լավագույն դեպքում `մոտ մեկ ժամ ուշացումով է գալիս:

«Ես և ամուսինս հաճախ վատ ենք զգում մեզ: Հասակավոր մարդիկ ենք, քանի որ բուժկետ չկա, ստիպված ենք շտապ օգնություն զանգահարել, բայց մինչև նրանք հասնում են, ամեն ինչ վերջանում է: Ովքեր ունեն մեքենա, միանգամից գնում են հիվանդանոց, մնացածներս՝ Աստծո հույսով ենք»,- ասում է Դշխուհի Մանուկյանը: Ըստ նրա, tv9news.ge-ն առաջին լրատվամիջոցն է, որը «Հետաքրքրվեց մեզ դարդով»:

«Մինչ համաճարակը, թոռանս տանում էի հարևան գյուղի մանկապարտեզ, իսկ հիմա տներում փակված ենք: Կարելի է, որ մեկ մանկապարտեզ բացեն, ոչ բոլորն են կարող երեխաներին տանել հարևան գյուղեր»,- ասում է Ամալիա Կոշտյանը:

Բացի մանկապարտեզից, նրանք խնդրում են վերանորոգել Օրալի դպրոցի շենքը: Բնակիչներն ասում են, որ երկհարկանի շենքը, որտեղ երեխաները ստանում են միայն տարրական կրթություն, փլուզման եզրին է:
Տեղական կառավարությունից ացատրում են, որ նրանք ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստանում գյուղում առկա խնդիրների մասին: Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա Ախալցիխեի փոխքաղաքապետը, հիմնվելով մելիորատիվ ծառայության վրա, ասում է, որ գյուղում ջրի խնդիր չկա:

«Այն փաստը, որ Օրալում խմելու ջրի խնդիր կա – իրական չէ, քանի որ միշտ հսկում ենք գործընթացը և գիտենք, որ այս տիպի գյուղտրում ջուր մատակարարվում է 24 ժամ: Բացի սրանից, հաճախ ենք շփվում բնակչության հետ: Հնարավոր է, որ մի քանիսն ունեն խնդիր, բայց ոչ ամբողջ գյուղը»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում Ռուբեն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է վնասված և քանդման ենթակա դպրոցի շենքին, ապա փոխքաղաքապետը նշում է, որ այդ կառույցը գտնվում է Կրթության նախարարության վերահսկողության տակ, որի պատճառով Ախալցիխեի քաղաքապետարանը չի կարող սկսել շենքի վերականգնումը: Ռուբեն Կարապետյանը նաև ասում է, որ սակավաթիվ բնակչության պատճառով մանկապարտեզի և բժշկական կենտրոնի ծառայությունները հասանելի են միայն հարևան գյուղում:

Օրալը գտնվում է ծովի մակարդակից 1320 մետր բարձրության վրա, բնակչությունն ապրում է հիմնականում հողագործությամբ և անասնաբանությամբ: 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Օրալում բնակվում էր 324 մարդ, 2014 թվականին՝ 237: Տեղացիները որպես արտագաղթի պատճառ նշում են գործազրկությունը:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |
თეგები: գյուղ / խնդիրներ / Օրալ /