Գյուղատնտեսություն
Ֆերմերների համար որոշ փոփոխություններ կան
Ֆերմերների համար գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման պայմանները փոխվել են: Մեկ շահառուի համար հացահատիկահավաք կոմբայն ձեռք բերելու համաֆինանսավորման մասնաբաժինը 30 տոկոսից դարձել է 40 տոկոս: Նաև, որ որոշմամբ՝ գումարի սահմանաչափը  150 000 լարիից դառնում է 200 000 լարի։

Կառավարության նոր որոշումը նաև ներառում է գյուղատնտեսական այլ տեխնիկայի ձեռքբերման պայմանները, ըստ որի՝ գյուղատնտեսական այլ տեխնիկայի դեպքում 150 000 լարին չգերազանցող սարքավորումներ ձեռք բերելու դեպքում կֆինանսավորվի արժեքի 40 տոկոսը, նախկինում այս դեպքում ֆինանսավորման չափը 50 տոկոս էր։

Թեյի հավաքման սարքավորումների դեպքում ֆինանսավորումն անփոփոխ է և կազմում է 50 տոկոսից ոչ ավելի, առավելագույնը՝ 500 լարի:

2023 թվականի պետբյուջեի նախագծով տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի համար նախատեսված է 7 մլն լարի։
| Print |