Գյուղատնտեսություն
Բրուցելոզը Սամցխե-Ջավախեթիում չի նահանջում. ինչու պետությունը չի կարողանում կասեցնել հիվանդության տարածումը
Սամցխե-Ջավախեթիում տարածված է անասնաբուծության ոլորտի հայտնի հիվանդություններից մեկը՝ բրուցելոզը։ Անասուններից հետո վարակն արդեն տարածվել է մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա։ Ասպինձայի Սակուդաբելի գյուղում գյուղացիները ստիպված եղան հրաժեշտ տալ իրենց միակ եկամտի աղբյուրին վաճառելով և՛ հիվանդ, և՛ առողջ անասունները, թեև դրանով հարևան գյուղերին փրկել չհաջողվեց, հիվանդությունը գնալով ավելի է տարածվում։ Բնակչությունը օգնություն և ուշադրություն է խնդրում: Սննդի ազգային ծառայությունը գյուղում տիրող իրավիճակի մասին տեղեկացել էր դեռ երկու ամիս առաջ, սակայն վարակի տարածումը կանխել դեռևս չի հաջողվել։

Մեկամսյա անհաջող բուժումից հետո Համբարձում Բաբոյանի 11-ամյա որդու մոտ բրուցելոզ է ախտորոշվել Լուգարի լաբորատորիայում։ Բրուցելոզի մասին կասկածներ առաջին անգամ առաջացավ օտարերկրյա բժիշկների մոտ և ընտանիքը շուտով նրանց հեռակա կարգով ներգրավեց բուժման գործընթացում։ Երեխան երկարատև ու թանկարժեք բուժման կարիք ունի։ Բաբոյանը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին մսամթերքի և կաթնամթերքի նկատմամբ ձեռնարկել առավել արդյունավետ վերահսկողություն և ժամանակին տեղեկացնել բնակչությանը։

«Ապրիլի 25-ից ջերմութուն ուներ, ամեն օր՝ մինչեւ 40 աստիճան։ Հետո սկսվեցին հոդացավերը։ Դիմեցինք Ախալցիխեի կլինիկա, ասացին, որ վիրուս է, ուղարկեցին տուն։ Մի քանի օրից գնացինք Թբիլիսի, բոլոր անալիզներն արեցին, այնտեղ ասացին, որ սեզոնային վիրուս է, կրկին վերադարձանք տուն: Երեխան իրեն վատ էր զգում, մի քանի օրից նորից գնացինք Թբիլիսի, երկու շաբաթ հիվանդանոցում էինք։ Երեխային բուժում էին ուժեղ հակաբիոտիկներով։ Երեխան չէր լավանում, չէր կարողանում քայլել։ Արտասահմանցի բժիշկների եմ ներգրավել, նրանք կասկածեցին, որ կարող է բրուցելոզ լինել։ Հիմա նա գտնվում է ինֆեկցիոնիստի հսկողության տակ, երեք ամիս բուժման կարիք ունի։ Համապատասխան ծառայությունները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, պետությունը նույնպես պետք է աջակցի գյուղացուն»,- ասում է Համբարձում Բաբոյանը։

Հիվանդի հայրը կարծում է, որ որդին հիվանդությամբ վարակվել է պանրից, որը գնել է ֆերմերից, Ախալցիխեի կենտրոնական շուկայում: Շուկայի տնօրենը հաստատում է, որ գյուղացիների բերած ապրանքը վերահսկելի չէ: Վախտանգ Քարթվելիշվիլին ասում է, որ չի կարող գյուղացուն արգելել մտնել շուկա, կաթնամթերքի լաբորատոր հետազոտությունը մի քանի օր է տևում, և այդ մեթոդը հիմնականում չի կիրառվում, օրենքը չի կարգավորում այդ հարցը։ Տնօրենը կարծում է, որ գյուղացիները չպետք է վաճառեն այն գյուղի արտադրանքը, որտեղ տարածված է հիվանդությունը, և պատկան մարմինները պետք է ապահովեն այդ վերահսկողությունը։

«Ֆիզիկապես շատ դժվար է վերահսկել այն պանիրը, որը գյուղացին բերում է շուկա։ Անգամ եթե շատ ես ուզում ստուգել, լաբորատորիան հինգ օր հետո է պատասխան տալիս ու դա կապված է մեծ ծախսերի հետ։ Գիտեմ, որ Ասպինձայում չորս ամիս է, ինչ բրուցելոզը տարածված է, Սննդի ազգային գործակալությունը շատ խիստ է աշխատում, բայց ինչպես երևում է, որևէ արտադրող անազնիվ է վարվել, մարդկանց հիվանդացրել է։ Գյուղում խոշոր եղջերավոր անասունները պետք է մորթվեն տեղում։ Պետք է վերահսկել, որպեսզի գյուղից կաթնամթերք չհանեն վաճառքի»,- ասում է Ախալցիխեի կենտրոնական շուկայի տնօրեն Վախտանգ Քարթվելիշվիլին։

«Մեզ զգուշացրել են, որ Սակուդաբելիում բրուցելոզ կա, ուստի ասպինձացի գյուղացիներից պանիր չպետք է գնենք։ Գնում ենք Ախալցիխեի գյուղերից։ Միսն ու պանիրն են վտանգավոր»,-
մեզ հետ զրույցում ասաց Մզիա Ծալդաձեն, ով ֆերմերներից կաթնամթերք է գնում և վաճառում Ախալցիխեի շուկայում։
Կաթնամթերքի վաճառասեղան Ախալցիխեի կենտրոնական շուկայում

Ասպինձայի Սակուդաբելի գյուղում բրուցելոզը տարածվել է մի քանի ամիս առաջ: Տեղի բնակիչներն ասում են, որ անասունների մոտ հիվանդության ախտանիշներ նկատելուն պես տեղեկացրել են Սննդի անվտանգության գործակալությանը։ Գործակալության տվյալներով՝ անասնաբույժները գյուղում խոշոր եղջերավոր անասունների ուսումնասիրություն են սկսել դեռ մարտին, սակայն կանխարգելումը հնարավոր չի եղել, եւ հիվանդությունը տարածվել է։ Բրուցելոզը հայտնաբերվել է ոչ միայն խոշոր եղջերավոր անասունների, այլեւ մարդկանց մոտ։

Հիվանդությունը հայտնաբերվել է 72-ամյա Մեդիկո Բերիձեի որդու մոտ։ Թոշակառու կինն ասում է, որ ապաքինվելուց հետո եւս երեք տարի պետք է գնա բժշկի ու ստուգի իր առողջական վիճակը։

«Դիմեցինք տարբեր հաստատությունների, բժիշկների, մասնագետների, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Գյուղ եկան միայն այն ժամանակ, երբ հիվանդացան մարդիկ։ Խոստացան, որ արտերը կթունավորեին, բայց նրանք էլ չեն ներկայացել։ Հիմա ի՞նչ պահանջենք պետությունից։ Ինը կով և երկու հորթ եմ վաճառել, ինձ կփոխհատուցե՞ն։ Մենք այլ եկամուտ չունենք, ոռոգման ջուր չկա, որ բանջարեղեն աճեցնենք, վաճառենք»:

Գյուղացիները իրենց համար դժվար որոշում կայացրին և անասունները վաճառելով փորձեցին կասեցնել անվերահսկելի գործընթացը: Սպանդանոցը գյուղացուն առաջարկում է 300-500 լարի բրուցելոզով անասունների փոխարեն՝ ինքնարժեքից հինգ անգամ պակաս։ Հիվանդ խոշոր եղջերավոր անասունների միսն ուտելի է, եթե սպառողը ջերմային մշակի այն: Սակայն հիվանդության տարածումը կանխելու համար ֆերմերները առողջ անասունները նույնպես վաճառել են ու, ինչպես ասում են, մնացել են առանց եկամուտի։ Հիմա իշխանությունից ուշադրություն ու աջակցություն են պահանջում։

Բարձր ջերմություն, թուլություն, հոդացավեր՝ սրանք բրուցելոզի ախտանիշներ են։ Երբ Սակուդաբելի գյուղում մի քանի մարդու մոտ նկատել են նույն բողոքները, բնակչության խնդրանքով բոլորից նմուշներ են վերցվել, 80-ից ավելի հետազոտվածներից 12-ի մոտ հաստատվել է բրուցելոզ։ Նրանց մի մասը բուժվում է կլինիկայում, իսկ մի մասը՝ տնային պայմաններում։ Բրուցելոզը մարդուց մարդու չի փոխանցվում, հնարավոր է վարակվել հում միս կամ կաթնամթերք ուտելով։ Վարակված հիվանդներին անհրաժեշտ է մի քանի ամիս բուժում:

«Բրուցելոզի բուժումը տեւում է մեկից վեց ամիս՝ կախված հիվանդի ծանրությունից։ Սակուդաբելիի 12 դեպքերը նոր են սկսվել և քիչ թե շատ մեղմ ընթացք ունեն։ Երբ ֆերմերը բրուցելոզով հիվանդ անասուն ունի, առաջարկում ենք ինչպես վարվել, ինչպես վարել իրավիճակը: Որ որպես սնունդ չպետք է օգտագործի ոչ պաստերիզացված կաթնամթերք՝ պանիր, սերուցք և կարագ»,- ասում է Ասպինձայի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Մզիա Պապաշվիլին։

Բրուցելյոզի դեմ պատվաստումն անվճար է, ֆինանսավորվում է պետական ծրագրով, անասունների պատվաստումը կամավոր է։ Պարենի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում տարեկան բրուցելոզից սատկում է մոտ 250 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Հարց է առաջանում՝ եթե Ասպինձայում խոշոր եղջերավոր անասունները պատվաստվել են, ինչպե՞ս են հարյուրավոր անասուններ հիվանդացել։ Գործակալությունը չի մեկնաբանում և խորհուրդ է տալիս սպասել մասնագետների հետաքննության ավարտին։

«Սակուդաբելիում հաստատված դեպքեր ունենք մարտի վերջից։ Արձանագրվել է 27 դեպք: Այսօրվա դրությամբ վարակված խոշոր եղջերավոր անասունները մորթվում են կենդանիների սպանդանոցներում՝ անասնաբուժական հսկողության ներքո»,- ասում է Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնի ղեկավար Լիա Բեքաուրին, ում մենք հանդիպեցինք Սակուդաբելիում աշխատելիս և կարողացանք կարճ հարցազրույց վերցնել։

Անասնաբույժները սկսեցին աշխատել նաև Ասպինձայի Օրգորա գյուղում։ Լիա Բեքաուրիի խոսքով՝ այստեղ բրուցելոզ է հաստատվել 15 կովի և երեք ոչխարի մոտ։ Մասնագետները դեռևս չեն կարողանում պարզել տարածման պատճառը և ասում են, որ դեռ աշխատում են աղբյուրը պարզելու ուղղությամբ։

«Բրուցելոզը խրոնիկ հիվանդություն է, կարող են կրկին հայտնաբերվել։ Այս 27-ը փոքր թիվ չէ։ Այս հիվանդության դեմ պայքարելը հեշտ չէ, բավականին դժվար է։ Մենք դեռ ուսումնասիրում ենք իրավիճակը, հանդիպում ենք բնակչությանը, պետք է հարցում անցկացնենք, ուսումնասիրություն կատարենք, որոշենք, թե ինչպես վարվենք և ինչ հետագա քայլեր ձեռնարկենք»,- ասաց Լիա Բեքաուրին։

Հիվանդությունը գրանցվել է նաև Զվելի գյուղում, որտեղ անասնաբույժները ստուգել են կենդանիների միայն կեսը։ Բրուցելոզ հաստատվել է 10 մարդու մոտ։

«Անալիզի է ենթարկվել մինչեւ 50 խոշոր եղջերավոր անասուն։ Հաստատվել է մի քանի դեպք, որ կենդանին լինի հիվանդ, կվաճառենք: Անասնաբույժներն այսօր էլ աշխատում են, կանցնեն ամբողջ գյուղով: Հավանաբար, հիվանդությունը մեր գյուղում տարածվել է Սակուդաբելիից: Կաթ ու թարմ պանիր չենք ուտում, խուսափում ենք։ Սպասում ենք հետազոտությունների պատասխաններին»,- ասաց Զվիադ Ինասարիձեն Զվելի գյուղում։

Ստեղծված իրավիճակի պատճառով վրացական բիզնեսի զարգացման կենտրոնի «Կավկասիա» տեխնիկական խումբը և Սամցխե-Ջավախեթիի ֆերմերների ասոցիացիա «Էրթոբա»-ն ֆերմերներին կոչ են անում հետազոտել իրենց անասուններին՝ իրենց իսկ անվտանգության համար։ Կաթնամթերքի և մսամթերքի սպառողներին խորհուրդ է տրվում չգնել ապրանքը, եթե վստահ չեն դրա անվտանգության մեջ։ Անասնաբույժ Շոթա Կուլջանիշվիլին ասում է, որ մեկ անասունի հետազոտությունը ֆերմերի համար կարժենա միջինը մինչև 12 լարի։ Նրա խոսքով՝ Ասպինձայում ստեղծված իրավիճակի պատճառով վախեցած ֆերմերները խնդրում են իրենց անասուններին հետազոտել։

«Հետաքրքրվող անձինք դիմում են մեզ, որպեսզի նմուշներ վերցնենք: Հիմա նմուշներ եմ վերցրել Ադիգենիի Ուդե, Խարջամի և Մոխի գյուղերում և Ասպինձայի՝ Մինաձե, Չոբարեթ և Անդրիածմինդա գյուղերում: Դրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել, բայց երաշխիք չկա, որ եթե ամբողջ գյուղը փորձարկվի բոլորը առողջ կլինեն։ Շուկայի վերահսկողություն չկա:Երբ գյուղացին խոշոր եղջերավոր անասուն է վաճառում, նա կարող է նույնիսկ չիմանալ, որ կենդանին հիվանդ է բրուցելոզով: Մյուս գյուղացին կգնի, կտանի տուն ու կտարածի հիվանդությունն ամբողջ գյուղին։ Սա շուկայում վերահսկել հնարավոր չէ, հետազոտության համար կարող է անհրաժեշտ լինել երկու կամ երեք օր:

Ֆերմերները հաճախ արյան անալիզ չեն անում, քանի որ եթե հիվանդությունը հաստատվի, նրանք ստիպված են ապրանքը հանձնել չնչին գնով: Օրինակ՝ եթե կովն արժեր 3000 լարի, ապա այն պահեստում վաճառվում է 500 լարիով
»,- բացատրում է Վրաստանի բիզնես զարգացման «Կովկաս» կենտրոնի Ախալցիխեի գրասենյակի անասնաբույժը։ Նրա խոսքով` կենդանիները կյանքի ընթացքում մեկ անգամ են պատվաստվում, իսկ պատվաստված անասունները չեն հիվանդանում: Այդ դեպքում, ինչ է տեղի ունեցել Սակուդաբելիում, անասնաբույժն ասում է, որ միգուցե պատվաստման գործընթացը կատարյալ չի իրականացվել։

«Քանի որ պետությունը պատվաստումներ է իրականացնում, պետությունն էլ պետք է վերահսկի հետազոտությունը, արյան պլանային նմուշառում պետք է նշանակվի։ Եթե գյուղում կա 100 կաթնատու կով, ապա միջինը հաշվարկելու համար պետք է թեստավորել առնվազն 20-ը։ Ժամանակին այսպես էին անում, երբ հին ծառայություններ էին, պլան ունեին, թե քանի կենդանի պետք է ստուգեն: Գյուղը (Սակուդաբելի) ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի մի քանի տարի, գյուղացիները պետք է զգույշ լինեն, պետությունը նույնպես պետք է վերահսկի իրավիճակը»։

Մինչդեռ պետությունը կպատասխանի հիմնական հարցերին՝ ինչպես է տարածվել հիվանդությունը և ինչու չի հաջողվել ժամանակին դադարեցնել այն, ֆերմերները մնացել են առանց անասունների։ Գյուղում չգիտեն ինչպես ապրել, ինչպես կերակրել ընտանիքը։ Հիվանդությունից տուժած ընտանիքներին կառավարությունը ոչինչ չի առաջարկում:
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 22 °C
img
Բորջոմի 24 °C
img
Ադիգենի 28 °C
img
Ախալցիխե 21 °C
img
Ասպինձա 18 °C
img
Ախալքալաք 17 °C
img
Նինոծմինդա 17 °C
img
Աբասթուման 19 °C
img
Բակուրիան 16 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.9000
EUR
EUR
1
2.8756
RUB
RUB
100
2.9082
TRY
TRY
1
0.0827
USD
USD
1
2.6910
Օրացույց
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertipobet yeni giristipobet güncel giriştipobet günceltipobet tvmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişPusulabetbahiscom girişbahiscom twittersuperbetinbetturkeystarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelercasibombahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom starzbet mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibomcasibomhttps://www.iaimu.ac.id/wp-content/js/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekakbetonwinsahabetmatadorbetgrandpashabetnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobetcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahissalt likitsigara shopbahsegelkavbetbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbetlunabetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetjojobetsafirbetmariobetsahabetMarsbahis Girişonwinbetparkparibahis+18 filmvbetparibahisholiganbetbetebetvbetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10marsbahisbets10meritkingimajbetgrandpashabetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornoSlotellagrandpashabet twitterbetvolebets10onwincasibomcasibomMatadorbetbetkanyon giriştruvabetdumanbet girişcasibomtümbetCasinoMetropol bettiltgrandbettingBetturkey TwitterklasbahiskalebetPerabetholiganbetinterbahisbetticketbaywintarafbetpokerklasyouwinbetpastipobetbetpasjojobettümbetbetboobayspinDeneme bonusu veren sitelerlimanbetqueenbetxslot